Բացեք հիմա. ԹխվածքներԲանանով, ընկույզով տորթ
Բանանով, ընկույզով տորթ
Թխվածքներ

Բանանով, ընկույզով տորթ

Իրինա 2011-07-16 7590 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • 1/2 բաժակ փափկեցրած կարագ կամ մարգարին
  • 1 թեյի գդալ վանիլին
  • 1+1/2 բաժակ շագանակագույն շաքարավազ
  • 3 ձու
  • 2+1/4 բաժակ ալյուր
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1 թեյի գդալ խմորի սոդա
  • 1/2 թեյի գդալ աղ
  • 1+1/3 բաժակ տրորած հասած բանան
  • 1/4 բաժակ կաթ
  • 1 բաժակ մանր կտրատած ընկույզ
  • Կրեմ
  • 2 (3 ունցիա) տուփ սերուցքային պանիր
  • 3 բաժակ շաքարի փոշի
  • 1 թեյի գդալ վանիլին

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խառնել մարգարինը, վանիլինն ու շագանակագույն շաքարավազը: Ավելացնել ձվերը և հարել մինչև փրփրի: Խառնել մնացած բաղադրիչները: Կաթն ու բանաններն էլ առանձին խառնել: Բանանի ու ալյուրի խառնուրդներ էլ հաջորդաբար խառնել շաքարավազի խառնուրդին: Վերջում ավելացնել ընկույզը: Լցնել 2 յուղոտած ու ալրապատած 9 մատնաչափ հաստությամբ կլոր թավայի մեջ կամ էլ 9 x 13 մատնաչափ հաստությամբ մեկ թավայի մեջ: Թխել 175 C աստիճան ջերմությամբ` 30-40 րոպե, Սառեցնել: Սերուցքային (բաց դեղնագույն) պանրով կրեմ քսել:
Քայլ 2
Փափկեցնել սերուցքային պանիրը: Խառնել մնացածը և քսել բանանով ու ընկույզով տորթի 2 կլոր շերտերի միջև, կողքերին ու երեսին:

Մեկնաբանություններ

Արփինե 2012-03-27

ինչ եսիմ Նարինե ջան?

Նարինե 2011-10-14

եսիմմմ

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 38 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր