Հրաշալի Թխվածք
Բաղադրությունը
- Խմոր:
- 4 սպիտակուց,
- 1 կամ 1/3 բաժակ շաքարավազ
- 4ճգ. մեղր
- 1/2թգ. սոդա
- քացախ
- 150գր հալած կարագ
- 2,5 բաժակ ալյուր:
- Կրեմ:
- 300գր. սերուցք
- 4 դեղնուց
- 1 բաժակ շաքարի փոշի
- 2 բաժակ խիտ թթվասեր
- 1ճգ կոնյակ (լիկյոր, օղի կամ վիսկի)
- Միջուկ:
- 1 բաժակ մանրացված ընկույզ,
- 300գր. սև սալորի չիր:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Թխվածքի լիստերի պատրաստման համար ձվի դեղնուցները առանձնացնել սպիտակուցից: Սպիտակուցը լավ հարել ավելացնել աստիճանաբար շաքարավազը, կարագը, մեղրը, սոդան քացախի հետ միասին խառնած և ալյուրը: Այս ամենը լավ հարել հարիչով: Խմորը բաժանել 3 մասին:
Քայլ 2
Թխել 180 աստիճան ջերմաստիճանում այնքան մինչև պատրաստ կլինի
Քայլ 3
Կրեմ: Կարագը, դեղնուցները և շաքարի փոշին լավ հարել, ապա աստիճանաբար ավելացնել թթվասերը և կոնյակը:
Քայլ 4
Միջուկ: Ընկույզը և սալորի չիրը մանր կտրատել:
Քայլ 5
Թխվածքի յուրաքանչյուր լիստ կրեմով պատել, ապա վրան սալորի չիր և ընկույզ ավելացնել: Ավարտելուն պես դնել սառնարանում մի քանի ժամ, իսկ հետո մատուցել:
Մեկնաբանություններ
իսկ սերուցքը որտեղ օգտագործեմ?
Շատ հրաշալի խմորեղեն է, մերսի բաղադրատոմսի համար **
Շատ ախորժելի տեսք ունի
Շատ համեղ էր
Շաաաաաաաաաաատ լավնա:
Շատ համեղ խմորեղեներ են:
Շատ հետաքրքիր և համեղ թխվածք էր... Շնորհակալություն Ձեզ