Բացեք հիմա. ԹխվածքներՀրաշալի Թխվածք
Հրաշալի Թխվածք
Թխվածքներ

Հրաշալի Թխվածք

Լիլիթ 2011-07-12 12494 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • Խմոր:
  • 4 սպիտակուց,
  • 1 կամ 1/3 բաժակ շաքարավազ
  • 4ճգ. մեղր
  • 1/2թգ. սոդա
  • քացախ
  • 150գր հալած կարագ
  • 2,5 բաժակ ալյուր:
  • Կրեմ:
  • 300գր. սերուցք
  • 4 դեղնուց
  • 1 բաժակ շաքարի փոշի
  • 2 բաժակ խիտ թթվասեր
  • 1ճգ կոնյակ (լիկյոր, օղի կամ վիսկի)
  • Միջուկ:
  • 1 բաժակ մանրացված ընկույզ,
  • 300գր. սև սալորի չիր:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Թխվածքի լիստերի պատրաստման համար ձվի դեղնուցները առանձնացնել սպիտակուցից: Սպիտակուցը լավ հարել ավելացնել աստիճանաբար շաքարավազը, կարագը, մեղրը, սոդան քացախի հետ միասին խառնած և ալյուրը: Այս ամենը լավ հարել հարիչով: Խմորը բաժանել 3 մասին:
Քայլ 2
Թխել 180 աստիճան ջերմաստիճանում այնքան մինչև պատրաստ կլինի
Քայլ 3
Կրեմ: Կարագը, դեղնուցները և շաքարի փոշին լավ հարել, ապա աստիճանաբար ավելացնել թթվասերը և կոնյակը:
Քայլ 4
Միջուկ: Ընկույզը և սալորի չիրը մանր կտրատել:
Քայլ 5
Թխվածքի յուրաքանչյուր լիստ կրեմով պատել, ապա վրան սալորի չիր և ընկույզ ավելացնել: Ավարտելուն պես դնել սառնարանում մի քանի ժամ, իսկ հետո մատուցել:

Մեկնաբանություններ

Անի 2012-09-18

իսկ սերուցքը որտեղ օգտագործեմ?

Սաթենիկ 2012-01-05

Շատ հրաշալի խմորեղեն է, մերսի բաղադրատոմսի համար **

Գոհար 2011-11-13

Շատ ախորժելի տեսք ունի

Մարի 2011-09-30

Շատ համեղ էր

Աղավնի 2011-09-16

Շաաաաաաաաաաատ լավնա:

Սուսաննա 2011-08-16

Շատ համեղ խմորեղեներ են:

Մարիամ 2011-07-25

Շատ հետաքրքիր և համեղ թխվածք էր... Շնորհակալություն Ձեզ

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 70 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր