Բացեք հիմա. ՃաշատեսակներՀամովիկ
Համովիկ
Ճաշատեսակներ

Համովիկ

Նելլի 2011-07-10 1869 դիտում 3.1 / 10

Բաղադրությունը

  • 4-5 կտոր տավարի փափուկ միս
  • 1 բանկա պահածոյացված կանաչ ոլոռ
  • 2 հատ գազար (միջին չափի)
  • 1/2 տուփ մայոնեզ
  • 100գր. դեղին պանիր
  • Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Տավարի միսը խաշել, այնուհետև խոշոր կտրատել և կարագով տապակել թավայի մեջ` համեմելով աղով և սև պղպեղով (եթե կծվի սիրահար եք կարող եք նաև կծու համեմունք ավելացնել): Գազարը մաքրել, օղակաձև կամ լուսնաձև կտրատել` կախված գազարի մեծությունից, ավելացնել թավայի մեջ տապակվող մսի վրա: Վրան ավելացնել կանաչ ոլոռը և տապակել ևս 10 րոպե, այնուհետև լցնել մայոնեզը թողնել ևս 15-20 րոպե կրակի վրա` ժամանակ առ ժամանակ խառնելով, որից հետո լցնում եք քերած դեղին պանիրը և թողնում եք կրակի վրա այնքան ժամանակ մինչև պանիրը հալվի: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.6 / 5 12 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր