Համովիկ
Բաղադրությունը
- 4-5 կտոր տավարի փափուկ միս
- 1 բանկա պահածոյացված կանաչ ոլոռ
- 2 հատ գազար (միջին չափի)
- 1/2 տուփ մայոնեզ
- 100գր. դեղին պանիր
- Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Տավարի միսը խաշել, այնուհետև խոշոր կտրատել և կարագով տապակել թավայի մեջ` համեմելով աղով և սև պղպեղով (եթե կծվի սիրահար եք կարող եք նաև կծու համեմունք ավելացնել): Գազարը մաքրել, օղակաձև կամ լուսնաձև կտրատել` կախված գազարի մեծությունից, ավելացնել թավայի մեջ տապակվող մսի վրա: Վրան ավելացնել կանաչ ոլոռը և տապակել ևս 10 րոպե, այնուհետև լցնել մայոնեզը թողնել ևս 15-20 րոպե կրակի վրա` ժամանակ առ ժամանակ խառնելով, որից հետո լցնում եք քերած դեղին պանիրը և թողնում եք կրակի վրա այնքան ժամանակ մինչև պանիրը հալվի: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։