Բացեք հիմա. ԹխվածքներՆուտելլա
Նուտելլա
Թխվածքներ

Նուտելլա

Մկրտչյան Լիլիթ 2011-07-10 5432 դիտում 4.2 / 10

Բաղադրությունը

  • 5 ձու
  • 1,5թգ. սոդա
  • 1.5 բաժակ շաքարավազ
  • 150գր, կարագ
  • 1ճգ. քացախ
  • 3ճգ. մողր
  • 8-10ճգ. կակաո
  • ալյուր
  • Կրեմ:
  • 7ճգ. ալյուր,
  • 1 բաժակ շաքարավազ,
  • 1,5 բաժակ կաթ,
  • 1.5 բաժակ ջուր,
  • 250գր. կարագ,
  • վանիլ,
  • 1ճգ կակաո:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ձուն, սոդան հարել, ավելացնել շաքարավազը, կարագը, քացախը, մեղրը, կակաոն և լավ խառնել, հետո ավելացնել այնքան ալյուր, որ պինդ խմոր դառնա: Բաժանել 5-6 մասի, ալյուրի մեջ բացել լիստերը: Թխելուց հետո սրբիչով ծածկել:
Քայլ 2
Կրեմի համար 7ճգ. ալյուր,1 բաժակ շաքարավազ,1,5 բաժակ կաթ, 1.5 բաժակ ջուր միասին խառնել, ապա դնել մարմանդ կրակին և անընդհատ խառնել մինչև թանձրանա: Կարագը առանձին լավ հարել, գդալ գդալ ավելացնել ոչ տաք վիճակում խառնուրդը, ապա, վանիլը իսկ հետո կակաոն: Յուրաքանչյուր շերտի վրա քսել կրեմը, իսկ վերջին շերտին կրեմ չքսել: Բարի ախորժակ:

Մեկնաբանություններ

Տիգրանուհի 2013-05-05

Ես փորձեցի,բայց գրտնակել չհաջողվեց,հնարավոր է որեվէ բան սխալ է գրված? Խնդրում եմ ստուգեք.

Սյուզաննա 2011-10-31

սուպեր,,,,,,,,,,,,,,,,,,

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 36 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր