Բացեք հիմա. ԹխվածքներՏորթ Զեբր
Տորթ Զեբր
Թխվածքներ

Տորթ Զեբր

Անուշ 2010-05-15 11552 դիտում 4.1 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար`
  • 6 ձու,
  • 400 գր. շաքարավազ,
  • 200 գր. կարագ,
  • 300 գր. թթվասեր,
  • 500 գր. ալյուր,
  • 2 թգ. սոդա,
  • 1 թգ. քացախ,
  • Կրեմի համար`
  • 1 տուփ խտացրած կաթ,
  • 200 գր. կարագ,
  • Գլազուրի համար`
  • 5 ճգ. կաթ,
  • 4 ճգ. կակաո,
  • 100 գր. շաքարավազ,
  • 50 գր. կարագ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
6 ձուն 2 բաժակ շաքարավազով լավ հարել, ավելացնել 200գ. կարագ, 2 բաժակ թթվասեր (կամ մածուն), 2 թեյի գդալ սոդա 1 ճաշի քացախի մեջ բացված, 2,5 բաժակ ալյուր: Ստացվում է թույլ խմոր: Խմորը բաժանել 2 մասի, մի մասին ավելացնել 2 ճաշի գդալ կակաո: Այս խմորը ոչ թտ գդալով լցնել, այլ շերտիկներուվ, որ եփելուց հետո ստացվի զեբրի վրայի շերտիկների նման:
Քայլ 2
Կրեմը եփելու համար, կարագը լավ հարել և քիչ քիչ ավելացնել խտացրած կաթը:
Քայլ 3
Գլազուր. 5 ճաշի գդալ կաթ, 4 ճաշի գդալ կակաո, 0,5 բաժակ շաքարավազ: Եռացնելուց հետո անջատել և ավելացնել 50գ. կարագ:
Քայլ 4
Գլազուրը տաք վիճակում լցնել սառած խմորի վրա և դանակի բութ մասով կատարել ձևավորում:

Մեկնաբանություններ

Ստելլա 2012-07-26

ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ԲԱՅՑ ՄԻ ԲԱՆ ԽՆԴՐԵՄ ՇԵՐՏԵՐԻ ԼՑՆԵԼՈՒ ՁԵՎՆ ԱՎԵԼԻ ՊԱՐԶ ԿԳՐԵՔ: ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Սատինե 2012-05-24

no name և Նարինե վերցնւմ եք թեյի գդալ մի գդալ սպիտակ լցնում եք կաթսան, իսկ մյուս գդալով սևը ու լցնում սպիտակի կենտրոնը և այդպես շարունակ.............

Նարինե (նույն` Նարինե+իկ) 2012-05-10

Փորձեցի..... Շա~տ համով է: Փոձողների համար բացեմ գաղտնիք՝ բաղադրատոմսով պատրաստելու դեպքում, վերջում ստացվում է խիտ, յուղայնությունը բարձր խմոր, ուստի, պետք է հաշվի առնել, որ եթե վերցնենք միջին մեծության կաթսա և միանգամից լցնեք ու թխեք ամբողջ զանգվածը, ապա խմորը այնքան էլ լավ չի բարձրանաև նկարում եղածի չափ չի թխվի:
Խորհուրդ կտայի կամ վերցնել մեկ մեծ կաթսա և ամբողջ խմորը թխել միանգամից (ինչպես նկարում է) կամ վերցնել միջին մեծության կաթսա և խմորը թխել 2 մասի բաժանելով ( այս դեպքում կստացվի երկու շերտ, որոնք էլ կարող եք իրար միացնել կրեմով):

Նարինե 2012-03-16

Նախ շնորհակալություն անձնակազմին, որ ստեղծել եք մի կայք, որը տեսակով շատ է, բայց որակով առաջինը: Կխնդրեի հնարավորության դեպքում ավելի մանրամասն բացատրել շերտերի հերթականության պատրաստման եղանակը, խմորեղենը ինքնին շատ ախորժելի տեսք ունի և ամբողջությամբ համապատասխանում է անվանը: Անպայման կփորձեմ:

no name 2011-12-09

ոչ թտ գդալով ինչէ նշանակում: ոնցեք լցնում որ ալիքներ է լինում:

Լուսինե Հովհաննիսյան 2010-12-06

Լավ է:

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 81 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր