Ձվածեղով Լցոնած Կոտլետ
Բաղադրությունը
- Մսի Ֆարշ
- 500գր. տավարի աղացած միս
- 1 հատ սոխ
- 1 հատ ձու
- սև պղպեղ, աղ:
- Միջուկ
- 1 հատ ձու
- 3ճգ կաթ
- կես լոլիկ
- կանաչի
- սև պղպեղ, աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Մսի ֆարշը պատրաստելու համար սոխը մանր կտրատել և ավելացնել մսի վրա, ապա ավելացնել ձուն և համեմունքները միասին լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված:
Քայլ 2
Միջուկի համար ձուն հարել, ավելացնել կաթը և համեմունքները, այս ամենը լավ հարելուց հետո ավելացնել լոլիկը և կանաչին մանր կտրատված:
Քայլ 3
Տապակել թավայի մեջ, երբ պատրաստ կլինի լիստ լիստ կտրատել: Այդ լիստերը ռուլետի տեսքով փաթաթել, դնել մսի մեջ, ապա կոտլետի տեսք տալ:
Քայլ 4
Եփել ջեռոցում 180 ջերմաստիճանում 40 րոպե:
Մեկնաբանություններ
Արդյո՞ք մեկ ձուն բավական է միջուկի համար: