Բացեք հիմա. ՃաշատեսակներՁվածեղով Լցոնած Կոտլետ
Ձվածեղով Լցոնած Կոտլետ
Ճաշատեսակներ

Ձվածեղով Լցոնած Կոտլետ

Կարինա 2011-06-30 4785 դիտում 4.1 / 10

Բաղադրությունը

  • Մսի Ֆարշ
  • 500գր. տավարի աղացած միս
  • 1 հատ սոխ
  • 1 հատ ձու
  • սև պղպեղ, աղ:
  • Միջուկ
  • 1 հատ ձու
  • 3ճգ կաթ
  • կես լոլիկ
  • կանաչի
  • սև պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Մսի ֆարշը պատրաստելու համար սոխը մանր կտրատել և ավելացնել մսի վրա, ապա ավելացնել ձուն և համեմունքները միասին լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված:
Քայլ 2
Միջուկի համար ձուն հարել, ավելացնել կաթը և համեմունքները, այս ամենը լավ հարելուց հետո ավելացնել լոլիկը և կանաչին մանր կտրատված:
Քայլ 3
Տապակել թավայի մեջ, երբ պատրաստ կլինի լիստ լիստ կտրատել: Այդ լիստերը ռուլետի տեսքով փաթաթել, դնել մսի մեջ, ապա կոտլետի տեսք տալ:
Քայլ 4
Եփել ջեռոցում 180 ջերմաստիճանում 40 րոպե:

Մեկնաբանություններ

Էմմա 2012-02-27

Արդյո՞ք մեկ ձուն բավական է միջուկի համար:

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 36 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր