Թխվածք Հարմոնիա
Բաղադրությունը
- Խմոր:
- * 5 ձվի սպիտակուց
- * 190գր. շաքարավազ
- * 190գր. ընկույզ
- * 2 ճգ. ալյուր
- Կրեմ:
- * 5 ձվի դեղնուց
- * 60մլ կաթ
- * 50գր. շաքարավազ
- * վանիլին
- * 200գր. կարագ
- Զարդարել:
- * 50գր. սպիտակ շոկոլադ
- * 40գր սև շոկոլադ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խմորի պատրաստման համար սպիտակուցները լավ հարել մի պտղունց աղի հետ, ապա աստիճանաբար ավելացնել շաքարավազը և միաժամանակ հարել հարիչով: Լավ հարելուց հետո, ավելացնել ընկույզն ու ալյուրը միասին խառնված: Խմորը զգուշությամբ քսել կալկաի վրա, ապա դնել ջեռոցի ամանի մեջ և թխել 160 աստիճան ջերմաստիճանում 20-25 րոպե: Երբ խմորը պատրաստ կլինի բաժանել այն երեք մասի:
Քայլ 2
Կաթը, դեղնուցները, շաքարավազը և վանիլինը միասին խառնել: Ապա դնել մարմանդ կրակի վրա և անընդհատ խառնել, մինչև կրեմը կխտանա: Թողնել ամբողջովին սառչի: Կարագը լավ հարել, ապա ավելացնել աստիճանաբար կրեմը և շարունակել հարելը: Երբ կրեմը պատրաստ կլինի քսել լիստերի վրա, իսկ հետո դնել սառնարանում 2-3 ժամ:
Քայլ 3
Սև և սպիտակ շոկոլադները առանձին- առանձին հալեցնել գոլորշու վրա: Ապա կալկայի վրա տարածել սպիտակ շոկոլադը, իսկ հետո որոշակի հեռավորության վրա մաս-մաս լցնել սև շոկոլադը, ապա փայտիկով աբստրակտ նկարի տեսք տալ: Դնել սառնախցիկում, որպեսզի սառչի: Այն բաժանել մի քանի մասերի և զգուշությամբ տեղադրել թխվածքի վրա:
Մեկնաբանություններ
ալյուրի հետ կապված ամեն ինչ ճիշտ է, այստեղ որպես ալյուր հանդես է գալիս աղացած ընկույզը
Շատ գեղեցիկ է, կփորձեմ պատրաստել։
Իմ կարծիքով շատ լավնա"
Ես արդեն 2րդ անգամ պատրաստում եմ, բայց լավ չի բարձրանում.. Ւնչի՞ց է:
Նկարներից շատ գայթակղիչ խմորեղեն է, սակայն բաղադրատոմսի մեջ անհասկանալի երանգներ կան: Կխնդրեի պարզաբանել, իրոք 2 գդալ ալյուր? և միթե այդ շերտից կստացվի 3 նորմալ շերտ? պարզապես վերջում ստացվում է մի մեծ կտոր?
Նախ ասեմ շնորհակալություն բաղադրատոմսի համար: Ես փորձեցի թխվածքը, ուղղակի ալյուրը շատ լցրեցի, կարծելով, որ սխալվել եք 2ճգ. ասելով / համը և տեսքը ընտիր էր, բայց շատ չէր բարձրացել խմորը, դա կարո՞ղ է ալյուրից լինել:
ընդամենը 2 ճաշի գդալ ալյուր?? միգուցե ինչ-որ բան շփոթել եք?
Իմ կարծիքով շատ համեղ կլինի