Բացեք հիմա. ԹխվածքներԹխվածք Հարմոնիա
Թխվածք Հարմոնիա
Թխվածքներ

Թխվածք Հարմոնիա

Լիլիթ 2011-06-15 9696 դիտում 4.0 / 10

Բաղադրությունը

  • Խմոր:
  • * 5 ձվի սպիտակուց
  • * 190գր. շաքարավազ
  • * 190գր. ընկույզ
  • * 2 ճգ. ալյուր
  • Կրեմ:
  • * 5 ձվի դեղնուց
  • * 60մլ կաթ
  • * 50գր. շաքարավազ
  • * վանիլին
  • * 200գր. կարագ
  • Զարդարել:
  • * 50գր. սպիտակ շոկոլադ
  • * 40գր սև շոկոլադ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմորի պատրաստման համար սպիտակուցները լավ հարել մի պտղունց աղի հետ, ապա աստիճանաբար ավելացնել շաքարավազը և միաժամանակ հարել հարիչով: Լավ հարելուց հետո, ավելացնել ընկույզն ու ալյուրը միասին խառնված: Խմորը զգուշությամբ քսել կալկաի վրա, ապա դնել ջեռոցի ամանի մեջ և թխել 160 աստիճան ջերմաստիճանում 20-25 րոպե: Երբ խմորը պատրաստ կլինի բաժանել այն երեք մասի:
Քայլ 2
Կաթը, դեղնուցները, շաքարավազը և վանիլինը միասին խառնել: Ապա դնել մարմանդ կրակի վրա և անընդհատ խառնել, մինչև կրեմը կխտանա: Թողնել ամբողջովին սառչի: Կարագը լավ հարել, ապա ավելացնել աստիճանաբար կրեմը և շարունակել հարելը: Երբ կրեմը պատրաստ կլինի քսել լիստերի վրա, իսկ հետո դնել սառնարանում 2-3 ժամ:
Քայլ 3
Սև և սպիտակ շոկոլադները առանձին- առանձին հալեցնել գոլորշու վրա: Ապա կալկայի վրա տարածել սպիտակ շոկոլադը, իսկ հետո որոշակի հեռավորության վրա մաս-մաս լցնել սև շոկոլադը, ապա փայտիկով աբստրակտ նկարի տեսք տալ: Դնել սառնախցիկում, որպեսզի սառչի: Այն բաժանել մի քանի մասերի և զգուշությամբ տեղադրել թխվածքի վրա:

Մեկնաբանություններ

Իզաբելլա 2013-10-29

ալյուրի հետ կապված ամեն ինչ ճիշտ է, այստեղ որպես ալյուր հանդես է գալիս աղացած ընկույզը

Անի 2013-07-17

Շատ գեղեցիկ է, կփորձեմ պատրաստել։

Հրանուշ 2012-12-15

Իմ կարծիքով շատ լավնա"

Նելլի 2012-12-14

Ես արդեն 2րդ անգամ պատրաստում եմ, բայց լավ չի բարձրանում.. Ւնչի՞ց է:

Նարինե+իկ 2012-03-28

Նկարներից շատ գայթակղիչ խմորեղեն է, սակայն բաղադրատոմսի մեջ անհասկանալի երանգներ կան: Կխնդրեի պարզաբանել, իրոք 2 գդալ ալյուր? և միթե այդ շերտից կստացվի 3 նորմալ շերտ? պարզապես վերջում ստացվում է մի մեծ կտոր?

Գայանե 2012-02-23

Նախ ասեմ շնորհակալություն բաղադրատոմսի համար: Ես փորձեցի թխվածքը, ուղղակի ալյուրը շատ լցրեցի, կարծելով, որ սխալվել եք 2ճգ. ասելով / համը և տեսքը ընտիր էր, բայց շատ չէր բարձրացել խմորը, դա կարո՞ղ է ալյուրից լինել:

Անահիտ 2011-10-16

ընդամենը 2 ճաշի գդալ ալյուր?? միգուցե ինչ-որ բան շփոթել եք?

Լիլի 2011-07-21

Իմ կարծիքով շատ համեղ կլինի

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 52 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր