Բացեք հիմա. ԹխվածքներՆարնջային էտյուդ
Նարնջային էտյուդ
Թխվածքներ

Նարնջային էտյուդ

Նունե 2011-06-12 1867 դիտում 2.1 / 10

Բաղադրությունը

  • Անհրաժեշտ բաղադրիչներն են`
  • Խմոր
  • ձու- 2 հատ
  • շաքարավազ` 5 ճ.գ.
  • կարագ` 100գ,
  • խմորի փխրեցուցիչ` 1 թ.գ.
  • նարնջի կեղև` 1 հատ
  • ալյուր` 3 բաժակ
  • Կրեմ
  • շոկոլադ` 1 սալիկ / ցանկալի է դառը/
  • խտացրած կաթ` 1 հատ
  • կարագ` 200 գ.
  • Խմորը ցողելու համար
  • 2 նարնջի հյութ
  • շաքարավազ` 2 ճ.գ.
  • 1 նարնջի կեղև
  • Գլազուր
  • շոկոլադ` 1 սալիկ
  • կարագ 50 գ,

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Պատրաստման եղանակը
Քայլ 2
Նարինջներից մեկի կեղևից զգուշորեն բարակ շերտեր առանձնացնել, իսկ մյուս նարնջի կեղևը քերիչով քերել: Նարինջների հյութը քամել, շաքարավազ ավելացնել և կեղևի շերտերը լցնել հյութի մեջ: Դնել գազօջախին, հասցնել եռման աստիճանի և թողնել ևս 10 րոպե` թույլ կրակի վրա: Վերցնել գազօջախի վրայից, հյութը քամել, իսկ կեղևի շերտերը դնել յուղաթղթի վրա, որպեսզի չորանան: Այս նարինջի հյութը օգտագործվում է տորթի շերտերը ցողելու համար:
Քայլ 3
Խմոր
Քայլ 4
Հալեցրած կարագը, ձվերը, շաքարավազը, փխրեցուցիչը, և նախապես քերված նարնջի կեղևը լավ հարել: Ալյուր ավելացնել և խմոր հունցել` վրան թեթևակի ալյուր ցանելով:Այն պետք է շատ փափուկ լինի:
Քայլ 5
Ստացված խմորը 1 ժամ պահել սառնարանում:
Քայլ 6
Կրեմ
Քայլ 7
Շոկոլադի սալիկը հալեցնել գոլորշու վրա:Սառեցնելուց հետո, երբ պնդանա, կարագ ավելացնել և հարել: Այնուհետև խտացրած կաթ լցնել և 10 րոպե հարել` մեծ արագության տակ:
Քայլ 8
Կրեմը պահել սառնարանում, իսկ սառած խմորը վերցնել և 4 մասի բաժանել:
Քայլ 9
Յուրաքանչյուր խմորի գունդ բացել հավասարաչափ և բարակ, թղթով ափսեի վրա: Խմորի ավելորդ մասերը կտրատելուց հետո` յուղաթղթով խմորը դնել կաղապարի մեջ:Ջեռոցը տաքացնել 180 աստիճան և 10 րոպե թխել:
Քայլ 10
Խմորի ավելացած կտորներով ևս մի գունդ պատրաստել և թխել:
Քայլ 11
Կստացվի թխված 5 շերտ: Շերտերը սառեցնել, առաջին շերտը սկուտեղի վրա դնել և նարնջի պատրաստված խյուսով պատել:Այնուհետև կրեմ քսել և այս գործողությունը կրկնել բոլոր շերտերի հետ:
Քայլ 12
Պատրաստի խմորեղենի եզրերը կրեմով պատել և ամբողջ գիշեր պահել սառնարանում:
Քայլ 13
Գլազուր
Քայլ 14
Շոկոլադի սալիկը և 50գ կարագը հալեցնել գոլորշու վրա, խառնել, լցնել տորթի վրա և նարնջի կեղևի շերտերով զարդարել:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.1 / 5 14 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր