Բացեք հիմա. ԹխվածքներԵլակով Էկլեր
Ելակով Էկլեր
Թխվածքներ

Ելակով Էկլեր

Լինա 2011-06-08 5243 դիտում 4.6 / 10

Բաղադրությունը

  • Խմոր:
  • 1 բաժակ ջուր
  • 125 գր.կարագ
  • աղ ըստ ճաշակի
  • 4-5 ձու
  • 1 բաժակ ալյուր:
  • Միջուկ:
  • 500 մլ. սերուցք
  • 4 ճգ. շաքարի փոշի
  • 300-400գր. ելակ
  • վանիլի փոշի:
  • Գլազուր:
  • սև շոկոլադ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմորի պատրաստման համար ջուրը լցնել կաթսայի մեջ, ապա ավելացնել կարագն ու աղը և դնել կրակին: Երբ ջուրը կեռա, ավելացնել ալյուրը, կրակը մեղմացնել և այդպես խառնել երկու երեք րոպե: Ապա վերցնել կրակից, թողնել մեկ երկու րոպե սառչի, իսկ հետո հատ-հատ ավելացնել ձուն, ամեն ավելացնելուց զանգվածը խառնել: Հետո ջեռոցամանը կարագով պատել, և խմորը հերթականությամբ լցնել տակդիրի մեջ, իրարից որոշակի հեռավորությամբ: Ջեռոցը նախապես տաքացնել 15-20 րոպե բարձր ջերմաստիճանի տակ, ապա դնել խմորները, և իջացնել ջերմաստիճանը: Երբ պատրաստ կլինեն էկլերները դուրս հանել ջեռոցից:
Քայլ 2
Կրեմի պատրաստման համար յուղային սերուցքը հարել շաքարի փոշու և վանիլի փոշու հետ միասին: Ապա ավելացնել ելակը, նորից հարել մի քանի րոպե:
Քայլ 3
Գլազուրի պատրաստման համար շոկոլադը հալեցնել գոլորշու վրա:
Քայլ 4
Էկլերը մեջ լցնել կրեմը, ապա գլազուր անել և զարդարել թարմ ելակով:

Մեկնաբանություններ

Նունե 2011-07-05

Շատ ախորժալի տեսք ունի

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 35 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր