Կարտոֆիլը ապխտած մսով
Բաղադրությունը
- 1 կգ. կարտոֆիլ,
- 500 գր. ապխտած միս,
- 500 գր. լոլիկ,
- 200 սոխ,
- կանաչի,
- ձեթ,
- աղ, պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սոխը մանրացնել: Կարտոֆիլը և ապխտած միսը խորանարդիկներով կտրատել: Լոլիկը կեղևազրկել և մանրացնել:
Քայլ 2
Սոխը տապակել ձեթի մեջ, ավելացնել ապխտած միսը և թողնել, որ եփվի 10 րոպե: Այնուհետև ավելացնել կարտոֆիլը և 150 մգ. ջուր: Մի քիչ եփվելուց հետո, ավելացնել լոլիկը, այս ամենը համեմել աղով և պղպեղով: Եփել այնքան մինչև կարտոֆիլը պատրաստ կլինի: Զարդարել կանաչիով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։