Հավը գաղտնիքով
Բաղադրությունը
- 1 հավ,
- 300 գր. շամպինիոն,
- 150 գր. սոխ,
- 100 գր. պանիր,
- 1 հատիկ սխտոր,
- կանաչի,
- մայոնեզ,
- աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սոխը մանր կտրատել և սոխառած անել: Սունկը խորանարդիկներով կտրատել և ավելացնել սոխառածի վրա, եփել 5-10 րոպե: Այս ամենի վրա ավելացնել մանր կտրատած կանաչին, քերիչով անցկացված պանիրը, մանրացված սխտորը և մի քիչ աղ անել:
Քայլ 2
Հավը մեջտեղից կտրել, կաշին զգուշաբար բացել, տակը դնել խառնուրդը, վրան մայոնեզ անել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 1 ժամ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։