Ընկույզով Թխվածք
Բաղադրությունը
- Խմորի համար
- 400գր թթվասեր,
- 1,5 բաժակ շաքարավազ
- 1 հատ ձու
- 2ճգ կակաո
- 1թգ սոդա մեկ ճգ քացախի մեջ լուծված
- 2 բաժակ ալյուր:
- Կրեմի համար
- 1տուփ եփած խտացրած կաթ
- 1տուփ կարագ
- 100գր ընկույզ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Թթվասերը հարել շաքարավազի և ձվի հետ միասին: Հետո ավելացնել սոդան նախապես քացախի մեջ լուծված, հետո կակաոն և ալյուրը: Խմորը բաժանել երկու մասի և յուրաքանչյուրը թխել առանձին առանձին: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում: Պատրաստի խմորներից յուրաքանչյուրը բաժանել երկու մասի, այսպիսով կստացվի չորս խմոր:
Քայլ 2
Կրեմի համար կարագը լավ հարել, ավելացնել քիչ քիչ խտացրած կաթը, կարող եք վերջում մի քանի կաթիլ ջուր ավելացնել, այն կրեմը դարձնում է փրփրուն: Նշեմ նաև, որ կարագը և խտացրած կաթը պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի, որպեսզի կրեմը չկտրվի: Խմորները կրեմով պատել, ապա վրան մանրացված ընկույզ շաղ տալ: Պատրաստ է, բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
Շատ համեղ էր, ընտանիքիս անդամներն էլ բոլորը հավանեցին։ Շնորհակալություն
Հրաշալի տորթ: Շատ համով է ու շատ արագ պատրաստվող: Շնորհակալություն: