Բացեք հիմա. ԹխվածքներԸնկույզով Թխվածք
Ընկույզով Թխվածք
Թխվածքներ

Ընկույզով Թխվածք

Լիլիթ 2011-04-27 9746 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար
  • 400գր թթվասեր,
  • 1,5 բաժակ շաքարավազ
  • 1 հատ ձու
  • 2ճգ կակաո
  • 1թգ սոդա մեկ ճգ քացախի մեջ լուծված
  • 2 բաժակ ալյուր:
  • Կրեմի համար
  • 1տուփ եփած խտացրած կաթ
  • 1տուփ կարագ
  • 100գր ընկույզ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Թթվասերը հարել շաքարավազի և ձվի հետ միասին: Հետո ավելացնել սոդան նախապես քացախի մեջ լուծված, հետո կակաոն և ալյուրը: Խմորը բաժանել երկու մասի և յուրաքանչյուրը թխել առանձին առանձին: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում: Պատրաստի խմորներից յուրաքանչյուրը բաժանել երկու մասի, այսպիսով կստացվի չորս խմոր:
Քայլ 2
Կրեմի համար կարագը լավ հարել, ավելացնել քիչ քիչ խտացրած կաթը, կարող եք վերջում մի քանի կաթիլ ջուր ավելացնել, այն կրեմը դարձնում է փրփրուն: Նշեմ նաև, որ կարագը և խտացրած կաթը պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի, որպեսզի կրեմը չկտրվի: Խմորները կրեմով պատել, ապա վրան մանրացված ընկույզ շաղ տալ: Պատրաստ է, բարի ախորժակ:

Մեկնաբանություններ

Լուսինե 2013-01-13

Շատ համեղ էր, ընտանիքիս անդամներն էլ բոլորը հավանեցին։ Շնորհակալություն

*** 2012-10-20

Հրաշալի տորթ: Շատ համով է ու շատ արագ պատրաստվող: Շնորհակալություն:

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 70 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր