Ֆրանսիական Տորթ
Բաղադրությունը
- Շոկոլդադե ընկույզե բիսկվիտի համար2 հատ: ( բաղադրիչները ներկայացված են մեկ բիսկվիտի համար)
- • սև շոկոլադ 25 գր
- • շաքարավազ 75 գր
- • ձու 2 հատ
- • ընկույզ 25գր
- • կակաո 2ճգ
- • ալյուր 1թգ.
- Գրիլյաժ:
- • շաքարավազ 75 գր
- • ընկույզ 30գր
- • մեղր 1ճգ
- Սերուցքով- շոկոլադով կրեմ:
- • դեղնուց 4 հատ
- • շաքարավազ 45 գր
- • կաթ 100գր
- • շոկոլադ 125գր
- • սերուցք 150 գր
- • ժելատին 3գր
- Մեղրով-սերուցքով կրեմ:
- • դեղնուց 3հատ
- • կաթ 150մլ
- • մեղր 1ճգ
- • շաքարավազ 20 գր
- • գրիլյաժ
- • սերուցք 150մլ
- • ժելատին 3գր /ոչ ամբողջական թգ/
- Գլազուր:
- • սև շոկոլադ (70%) 200 գր
- • կարագ 20 գր
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Շոկոլդադե ընկույզե բիսկվիտի համար ընկույզը մանրացնել:: Ձվի սպիտակուցները առանձնացնել դեղնուցից: Դեղնուցի հետ խառնել ընկույզը և շաքարավազը և լավ հարել հարիչով: Կակաոն խառնել ալյուրի հետ: Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա: Շոկոլադը ավելացնել դեղնուցի խառնուրդի մեջ, խառնել, ապա ավելացնել կակաոն և կրկին հարել հարիչով: Սպիտակուցը առանձին հարել, ավելացնել դեղնուցի վրա, հարիչով հարել և եփել ջեռոցում 15 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում:
Քայլ 2
Գրիլյաժ համար կաթսայի մեջ լցնել շաքարավազը, իսկ վրան մեղրը, ապա դնել գազօջախի վրա: Երբ շաքարավազը ոսկեգույն դառնա, այն ժամանակ սկսել խառնել, ապա վերցնել գազօջախից, վրան ընկույզը լցնել և խառնե: Այն լցնել կալկայի վրա, թողնել, որ սառչի, իսկ հետո աղալ:
Քայլ 3
Սերուցքով- շոկոլադով կրեմի համար տորթի բոլոր ժելատինը վեց գրամ խառնել 2ճգ. կաթի հետ: Ապա հալեցնել գոլորշու վրա:
Քայլ 4
Սերուցքով- շոկոլադով կրեմի համար դեղնուցները հարել շաքարավազի հետ միասին, չդադարեցնելով հարելը ավելացնել վրան տաք կաթը: Այս խառնուրդը դնել գոլորշու վրա և անընդհատ հարել հարիչով մոտովորապես տաս րոպե, մինչև խառնուրդը կխտանա: Վերցնել կրակից ավելացնել մանր կտորներով շոկոլադը, ապա ժելատինը կեսը, որը նախապես պատրաստվել էր: 300մլ սերուցքը լավ հարել, կեսը չափը ավելացնել սերուցքով- շոկոլադով կրեմի վրա, ապա հարել այս ամենը միասին:
Քայլ 5
Մեղրով-սերուցքով կրեմի համար դեղնուցները հարել շաքարավազի հետ միասին, չդադարեցնելով հարելը ավելացնել վրան տաք կաթը մեղրի հետ միասին: Այս խառնուրդը դնել գոլորշու վրա և անընդհատ հարել հարիչով մոտովորապես տաս րոպե, մինչև խառնուրդը կխտանա: Վերցնել կրակից ավելացնել մնացած ժելատինը: Մնացած սերուցքի հետ հարել նախապես պատրաստված և մանրացված գրիլյաժը:
Քայլ 6
Գլազուրի համար շոկոլադը և կարագը հալեցնել գոլորշու վրա:
Քայլ 7
Առաջին բիսկվիտի վրա լցնել սերուցքով- շոկոլադով կրեմը, դնել սառնարանում մեկ ժամ, որպեսզի սառչի: Հետո վրան դնել երկրորդ բիսկվիտը, ապա մեղրով-սերուցքով կրեմը և կրկին դնել սառնարանում, որ սառչի: Սառնարանից հանել, տորթի վրա քսել գլազուրը, դնել սառնարանում որպեսզի սառչի, իսկ հետո մատուցել:
Մեկնաբանություններ
Կփորձեմ, համեղ է երևում
իրոք որ համեղ տեսք ունի ամպայման կփորձեմ
այ սա սուպեր համ կունենա