Բացեք հիմա. ԹխվածքներՖրանսիական Տորթ
Ֆրանսիական Տորթ
Թխվածքներ

Ֆրանսիական Տորթ

Մելինե 2011-04-23 14977 դիտում 4.6 / 10

Բաղադրությունը

  • Շոկոլդադե ընկույզե բիսկվիտի համար2 հատ: ( բաղադրիչները ներկայացված են մեկ բիսկվիտի համար)
  • • սև շոկոլադ 25 գր
  • • շաքարավազ 75 գր
  • • ձու 2 հատ
  • • ընկույզ 25գր
  • • կակաո 2ճգ
  • • ալյուր 1թգ.
  • Գրիլյաժ:
  • • շաքարավազ 75 գր
  • • ընկույզ 30գր
  • • մեղր 1ճգ
  • Սերուցքով- շոկոլադով կրեմ:
  • • դեղնուց 4 հատ
  • • շաքարավազ 45 գր
  • • կաթ 100գր
  • • շոկոլադ 125գր
  • • սերուցք 150 գր
  • • ժելատին 3գր
  • Մեղրով-սերուցքով կրեմ:
  • • դեղնուց 3հատ
  • • կաթ 150մլ
  • • մեղր 1ճգ
  • • շաքարավազ 20 գր
  • • գրիլյաժ
  • • սերուցք 150մլ
  • • ժելատին 3գր /ոչ ամբողջական թգ/
  • Գլազուր:
  • • սև շոկոլադ (70%) 200 գր
  • • կարագ 20 գր

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Շոկոլդադե ընկույզե բիսկվիտի համար ընկույզը մանրացնել:: Ձվի սպիտակուցները առանձնացնել դեղնուցից: Դեղնուցի հետ խառնել ընկույզը և շաքարավազը և լավ հարել հարիչով: Կակաոն խառնել ալյուրի հետ: Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա: Շոկոլադը ավելացնել դեղնուցի խառնուրդի մեջ, խառնել, ապա ավելացնել կակաոն և կրկին հարել հարիչով: Սպիտակուցը առանձին հարել, ավելացնել դեղնուցի վրա, հարիչով հարել և եփել ջեռոցում 15 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում:
Քայլ 2
Գրիլյաժ համար կաթսայի մեջ լցնել շաքարավազը, իսկ վրան մեղրը, ապա դնել գազօջախի վրա: Երբ շաքարավազը ոսկեգույն դառնա, այն ժամանակ սկսել խառնել, ապա վերցնել գազօջախից, վրան ընկույզը լցնել և խառնե: Այն լցնել կալկայի վրա, թողնել, որ սառչի, իսկ հետո աղալ:
Քայլ 3
Սերուցքով- շոկոլադով կրեմի համար տորթի բոլոր ժելատինը վեց գրամ խառնել 2ճգ. կաթի հետ: Ապա հալեցնել գոլորշու վրա:
Քայլ 4
Սերուցքով- շոկոլադով կրեմի համար դեղնուցները հարել շաքարավազի հետ միասին, չդադարեցնելով հարելը ավելացնել վրան տաք կաթը: Այս խառնուրդը դնել գոլորշու վրա և անընդհատ հարել հարիչով մոտովորապես տաս րոպե, մինչև խառնուրդը կխտանա: Վերցնել կրակից ավելացնել մանր կտորներով շոկոլադը, ապա ժելատինը կեսը, որը նախապես պատրաստվել էր: 300մլ սերուցքը լավ հարել, կեսը չափը ավելացնել սերուցքով- շոկոլադով կրեմի վրա, ապա հարել այս ամենը միասին:
Քայլ 5
Մեղրով-սերուցքով կրեմի համար դեղնուցները հարել շաքարավազի հետ միասին, չդադարեցնելով հարելը ավելացնել վրան տաք կաթը մեղրի հետ միասին: Այս խառնուրդը դնել գոլորշու վրա և անընդհատ հարել հարիչով մոտովորապես տաս րոպե, մինչև խառնուրդը կխտանա: Վերցնել կրակից ավելացնել մնացած ժելատինը: Մնացած սերուցքի հետ հարել նախապես պատրաստված և մանրացված գրիլյաժը:
Քայլ 6
Գլազուրի համար շոկոլադը և կարագը հալեցնել գոլորշու վրա:
Քայլ 7
Առաջին բիսկվիտի վրա լցնել սերուցքով- շոկոլադով կրեմը, դնել սառնարանում մեկ ժամ, որպեսզի սառչի: Հետո վրան դնել երկրորդ բիսկվիտը, ապա մեղրով-սերուցքով կրեմը և կրկին դնել սառնարանում, որ սառչի: Սառնարանից հանել, տորթի վրա քսել գլազուրը, դնել սառնարանում որպեսզի սառչի, իսկ հետո մատուցել:

Մեկնաբանություններ

Լանա 2011-11-04

Կփորձեմ, համեղ է երևում

լիլիթ--(avstria) 2011-05-15

իրոք որ համեղ տեսք ունի ամպայման կփորձեմ

Լիլիթիկ 2011-04-27

այ սա սուպեր համ կունենա

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 106 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր