Բանանե, Շոկոլադե Թխվածք
Բաղադրությունը
- Խմոր:
- 120 գր. կարագ
- 3 հատ բանան
- 200գր շաքարավազ
- 3հատ խոշոր ձու (բաժանել սպիտակուցը դեղնուցից)
- 100գր. կեֆիր կամ յոգուրտ
- 200գր. ալյուր
- 3 ճգ. կակաո
- 1թգ .սոդա
- վանիլին դանակի ծայրով
- աղ մի պտղունց:
- Կրեմ:
- 220մլ սերուցք
- 3ճգ. շաքարավազ (ըստ ճաշակի)
- 3/4 բաժակ թթվասեր
- 1 հատ ոչ մեծ բանան:
- Զարդարելու համար
- 3 բանան
- 2ճգ. կարագ
- 3 ճգ. շականակագույն շաքարավազ
- 150-170 մլ նարինջի հյութ (կամ մեկ այլ տեսակ)
- 80 մլ սերուցք
- 1ճգ. շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ալյուրը, կակաոն, սոդան և վանիլինը միասին խառնել: Բանաները ճզմել, որի ավելացնել յոգուրտը և խառնել: Կարագը խառնել շաքարավազի հետ միասին: Կարագի վրա հատ-հատ ավելացնել ձվի դեղնուցները և լավ խառնել, ապա ավելացնել բանանով պատրաստվա զանգվածը խառնել, վերջում աստիճանաբար ավելացնել ալյուրի խառնուրդը և խառնել այնքան մինչև ստացվի համասեռ զանգված: Սպիտակուցը շատ լավ հարել մի պտղունց աղի հետ: Ապա զգուշությամբ ավելացնել դեղնուցից պատրաստված խմորի վրա, լավ խառնելուց հետո, լցնել տակդիրի մեջ և եփել ջեռոցում 190 աստիճանում 40-45 րպե:
Քայլ 2
Կրեմի պատրաստման համար սերուցքը լավ հարել շաքարավազի հետ միասին, ավելացնել թթվասերը, իսկ հետո մանր խորանարդաձև կտրատված բանանը: Այս ամենը լավ խառնել: Պատրաստի խմորը բաժանել երեք մասի: Խմորների վրա քսել կրեմը, բացի վերևի շերտից:
Քայլ 3
Զարդարելու համար սերուցքը լավ հարել շաքարի փոշու հետ միասին և զարդարել այնպես ինչպես պատկերված է նկարում:
Քայլ 4
Բանանները կլոր կլոր կտրատել: Ապա թավային մեջ կարագով տապակել, բայց միայն մեկ կողմը: Հետո վրան շաքարավազ ցանել, ապա շրջել բանանները: Ավելացնել նաև նարնջի հյութը, մարմանդ կրակի վրա թողնել որ մի քիչ մգանա: Ապա վերցնել կրակից: Բանանները դուրս հանել թավայից, իսկ հյութը եփել այնքան որ սոուսի տեսք ունենա: Բանաները շարել տորթի վրա, իսկ հետո վրան լցնել սոուսը: Դնել սառնարանում կես ժամ, հետո մատուցել:
Մեկնաբանություններ
Շատ հետաքրքիր, համեղ և ամենակարևորը քիչ աշխատատար է, շնորհակալ ենք: