Բացեք հիմա. ԹխվածքներԲանանե, Շոկոլադե Թխվածք
Բանանե, Շոկոլադե Թխվածք
Թխվածքներ

Բանանե, Շոկոլադե Թխվածք

Լինա 2011-04-19 10451 դիտում 4.2 / 10

Բաղադրությունը

  • Խմոր:
  • 120 գր. կարագ
  • 3 հատ բանան
  • 200գր շաքարավազ
  • 3հատ խոշոր ձու (բաժանել սպիտակուցը դեղնուցից)
  • 100գր. կեֆիր կամ յոգուրտ
  • 200գր. ալյուր
  • 3 ճգ. կակաո
  • 1թգ .սոդա
  • վանիլին դանակի ծայրով
  • աղ մի պտղունց:
  • Կրեմ:
  • 220մլ սերուցք
  • 3ճգ. շաքարավազ (ըստ ճաշակի)
  • 3/4 բաժակ թթվասեր
  • 1 հատ ոչ մեծ բանան:
  • Զարդարելու համար
  • 3 բանան
  • 2ճգ. կարագ
  • 3 ճգ. շականակագույն շաքարավազ
  • 150-170 մլ նարինջի հյութ (կամ մեկ այլ տեսակ)
  • 80 մլ սերուցք
  • 1ճգ. շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ալյուրը, կակաոն, սոդան և վանիլինը միասին խառնել: Բանաները ճզմել, որի ավելացնել յոգուրտը և խառնել: Կարագը խառնել շաքարավազի հետ միասին: Կարագի վրա հատ-հատ ավելացնել ձվի դեղնուցները և լավ խառնել, ապա ավելացնել բանանով պատրաստվա զանգվածը խառնել, վերջում աստիճանաբար ավելացնել ալյուրի խառնուրդը և խառնել այնքան մինչև ստացվի համասեռ զանգված: Սպիտակուցը շատ լավ հարել մի պտղունց աղի հետ: Ապա զգուշությամբ ավելացնել դեղնուցից պատրաստված խմորի վրա, լավ խառնելուց հետո, լցնել տակդիրի մեջ և եփել ջեռոցում 190 աստիճանում 40-45 րպե:
Քայլ 2
Կրեմի պատրաստման համար սերուցքը լավ հարել շաքարավազի հետ միասին, ավելացնել թթվասերը, իսկ հետո մանր խորանարդաձև կտրատված բանանը: Այս ամենը լավ խառնել: Պատրաստի խմորը բաժանել երեք մասի: Խմորների վրա քսել կրեմը, բացի վերևի շերտից:
Քայլ 3
Զարդարելու համար սերուցքը լավ հարել շաքարի փոշու հետ միասին և զարդարել այնպես ինչպես պատկերված է նկարում:
Քայլ 4
Բանանները կլոր կլոր կտրատել: Ապա թավային մեջ կարագով տապակել, բայց միայն մեկ կողմը: Հետո վրան շաքարավազ ցանել, ապա շրջել բանանները: Ավելացնել նաև նարնջի հյութը, մարմանդ կրակի վրա թողնել որ մի քիչ մգանա: Ապա վերցնել կրակից: Բանանները դուրս հանել թավայից, իսկ հյութը եփել այնքան որ սոուսի տեսք ունենա: Բանաները շարել տորթի վրա, իսկ հետո վրան լցնել սոուսը: Դնել սառնարանում կես ժամ, հետո մատուցել:

Մեկնաբանություններ

Էլլադա 2011-09-15

Շատ հետաքրքիր, համեղ և ամենակարևորը քիչ աշխատատար է, շնորհակալ ենք:

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 84 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր