Բացեք հիմա. ԹխվածքներՇոկոլադե Տորթ
Շոկոլադե Տորթ
Թխվածքներ

Շոկոլադե Տորթ

Մարիամ 2011-04-16 4687 դիտում 4.0 / 10

Բաղադրությունը

  • 250գր կարագ
  • 150գր սև շոկոլադ
  • 1 - 2 բաժակ շաքարավազ
  • 1 բաժակ կաթ կամ ջուր
  • 80մլ լիկյոր կամ կոնյակ
  • 1ճգ լուծվող սուրճ
  • 35գր. կրախմալ
  • 225գր. ալյուր
  • մի քիչ աղ
  • 1թգ. սոդա
  • 25գր կակաո
  • 2 ձու
  • մի քիչ շաքարի փոշի:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կարագը, շոկոլադը, կաթը, շաքարավազը և սուրճը դնել կրակին, ապա խառնել որպեսզի ստացվի միասեռ զանգված: Ապա ավելացնել ալկոհոլը և վերցնել կրակից: Հետո ավելացնել ալյուրը կակաոի, կրախմալի, սոդայի, աղի հետ միասին, հետո երկու ձուն շատ քիչ հարել գդալով և ավելացնել վերոնշյալ խմորին, խառնել որպեսզի ստացվի միասեռ զանգված:
Քայլ 2
Կաթսան կարագով պատել, խմորը լցնել մեջը, ապա եփել ջեռոցում 160-180 աստիճանում, գրեթե մեկ ժամ:

Մեկնաբանություններ

Աշխեն 2011-09-07

Շատ համեղ էր պատրաստելուց հետո:

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 24 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր