Շոկոլադե Տորթ
Բաղադրությունը
- 250գր կարագ
- 150գր սև շոկոլադ
- 1 - 2 բաժակ շաքարավազ
- 1 բաժակ կաթ կամ ջուր
- 80մլ լիկյոր կամ կոնյակ
- 1ճգ լուծվող սուրճ
- 35գր. կրախմալ
- 225գր. ալյուր
- մի քիչ աղ
- 1թգ. սոդա
- 25գր կակաո
- 2 ձու
- մի քիչ շաքարի փոշի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կարագը, շոկոլադը, կաթը, շաքարավազը և սուրճը դնել կրակին, ապա խառնել որպեսզի ստացվի միասեռ զանգված: Ապա ավելացնել ալկոհոլը և վերցնել կրակից: Հետո ավելացնել ալյուրը կակաոի, կրախմալի, սոդայի, աղի հետ միասին, հետո երկու ձուն շատ քիչ հարել գդալով և ավելացնել վերոնշյալ խմորին, խառնել որպեսզի ստացվի միասեռ զանգված:
Քայլ 2
Կաթսան կարագով պատել, խմորը լցնել մեջը, ապա եփել ջեռոցում 160-180 աստիճանում, գրեթե մեկ ժամ:
Մեկնաբանություններ
Շատ համեղ էր պատրաստելուց հետո: