Բացեք հիմա. ԹխվածքներՉոկկո Փայ
Չոկկո Փայ
Թխվածքներ

Չոկկո Փայ

Հասմիկ 2011-04-14 5388 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • Խմոր
  • 1-1.5 բաժակ ալյուր
  • 120 գր կարագ
  • 100 գր. շաքարի փոշի
  • 2 դեղնուց
  • 2 ճգ. կաթ կամ ջուր
  • 1 տուփ վանիլի փոշի
  • Սուֆլե
  • 2 սպիտակուց
  • 1 ճգ. ժելատին
  • 120գր շաքարի փոշի
  • դանակի ծայրով վանիլի փոշի
  • Գլազուր
  • 100գր. շոկոլադ
  • 3 ճգ. ձեթ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կարագը հալեցնել, ապա ավելացնել շաքարի և վանիլի փոշիները, լավ խառնել: Այնուհետև ավելացնել ալյուրի կեսը, կաթը և դեղնուցները, լավ հարելուց հետո ավելացնել նաև մնացած ալյուրը: Այս ամենը լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված: Խմորին տալ երշիկի տեսք, ապա փաթաթել սննդի համար նախատեսված ցելոֆոնի մեջ և դնել սառնախցիկում 40 րոպե: Ջեռոցը տաքացնել 200 աստճանով, ջեռոցամանի մեջ դնել ձեթով պատված կալկա, ապա խմորը կտրատել և շարել տակդիրի մեջ: Եփել 15 րոպե, ապա թոողնել, որ սառչի:
Քայլ 2
Սուֆլեի համար ժելատինը լուծել երկու ճգ. ջրում և այդպես թողնել: Սպիտակուցի հարել շաքարի փոշու և վանիլի փոշու հետ միասին: Ապա դնել ջրի գոլորշու վրա և անընդհատ խառնել հարիչով, որպեսզի ստացվի խիտ զանգված, հետո վերցնել գոլորշու վրայից: Ժելատինը նույնպես գոլորշու վրա եփել, ապա խառնել սպիտակուցի հետ, այս երկուսը լավ հարելուց հետո, դնել պատրաստի խմորի վրա և ծածկել երկրորդ խմորով: Դնել սառնարանում կես -ժամ:
Քայլ 3
Գլազուրի համարը շոկոլադը և ձեթը գոլորշու վրա հալեցնել, ապա չոկկո պայը ծածկել այդ գլազուրով, դնել սառնարանում մի քանի րոպե, որպեսզի գլազուրը սառչի: Ահա պատրաստ է, կարող եք մատուցել:

Մեկնաբանություններ

ՀԱՍՄԻԿ 2012-11-29

ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ ՓՈՐՁԵՄ ԼԱՎ ԿՍՏԱՑՎԻ ՏԵՍՔԸ ՇԱՍ ԼԱՎՆ Է

Սուսիկ 2011-04-22

Շատ լավն էէէէէէէէէէէէէէ??????????????????

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 57 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր