Թխվածք Ելակը Շոկոլադում
Բաղադրությունը
- Խմոր 1ին:
- 125գր շոկոլադապատ պեչենի
- 150գր. ալյուր
- 1թգ. սոդա
- 75գր. շաքարավազ
- 1 տուփ վանիլի փոշի
- 125գր. կարագ:
- Խմոր 2րդ
- 200գր. ալյուր
- 15գր. կակաո
- 1 թգ. սոդա
- 125 գր. շաքարավազ
- 4 ձու
- 100 մլ ձեթ
- 100 գր. յոգուրտ:
- Միջուկ 1:
- 100գր. կաթնային շոկոլադ
- 500գր. եlակ
- 50 գր. շաքարավազ
- ժելատին,
- 400գր. սերուցք:
- Միջուկ 2րդ:
- ժելատին
- 400 գր. յոգուրտ
- 75 գր. շաքարավազ
- 100գր. շոկոլադ:
- Զարդարելու համար`
- 75 գր. շոկոլադ
- 100գր. ելակ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
1 խմորի պատրաստման համար պեչենին մանրացնել: Ալյուրը, սոդան, շաքարավազը, վանիլի փոշին միասին լավ խառնել, ավելացնել փոքր փոքր կտրատված կարագը և ձեռքով խառնել, ապա ավելացնել պեչենին և խառնել այքան, մինչև ստացվի միասեռ զանգված: Ապա խմորը լցնել տակդիրի մեջ և բաժակի օգնությամբ հավասարեցնել:
Քայլ 2
2րդ խմորի համար ձուն, ձեթը, շաքարավազը և յոգուրտը լավ հարիչով հարել: Ալյուրի հետ խառնել սոդան, կակաոն, ապա ավելացնել ձվե խառնուրդի մեջ: Այս բոլորը միասին խառնել: Ապա 2րդ խմորը ավելացնել 1ին խմորի վրա:
Քայլ 3
Ջեռոցը նախապես տաքացել, եփել 180 աստիճան ջերմաստիճանում 20-25 րոպե:
Քայլ 4
1ին միջուկի պատրաստման համար շոկոլադը մանրացնել: Ելակը լվանալ, թողնել ջուրը քամվի, ապա ելակը մանր կտրատել և շաքարավազ ավելացնել վրան: Ժելատինը դնել 50մլ կաթի մեջ և դնել կրակին այնքան մինչև ժելատինը հալչի: Ապա թողնել, որ սառչի: Սերուցքին ավելացնել ելակը, շոկոլադը և ժելատինը և միասին լավ խառնել: Այս միջուկը ավելացնել 2րդ խմորի վրա և տարածել: Ապա դնել սառնարանում, որ սառչի 1 ժամ:
Քայլ 5
2րդ միջուկի համար շոկոլադը գոլորշու վրա հալեցնել, իսկ յոգուրտը հարել շաքարավազի հետ: 50մլ կաթի մեջ լցնել ժելատինը, ապա դնել կրակին այնքան մինչև ժելատինը հալչի: Այն խառնել մի քիչ յոգուրիտի հետ, ապա ավելացնել նաև մնացած յոգուրտը, լավ խառնել և ավելացնել նաև շոկոլադը: Այս ամենը լավ խառնել, տարածել 2րդ միջուկի վրա և դնել սառնարանում, որ սառչի 2 ժամ: Զարդարելու համար շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, թխվածքը կտորների բաժանել, ապա կենտրոնում մի քիչ հալած շոկոլադ լցնել և հետո ելակը դնել վրան:
Քայլ 6
Բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։