Բացեք հիմա. Ալկոհոլ և կոկտեյլԹխվածք Ելակը Շոկոլադում
Թխվածք Ելակը Շոկոլադում
Ալկոհոլ և կոկտեյլ

Թխվածք Ելակը Շոկոլադում

Կառա 2011-04-06 1389 դիտում 4.1 / 10

Բաղադրությունը

  • Խմոր 1ին:
  • 125գր շոկոլադապատ պեչենի
  • 150գր. ալյուր
  • 1թգ. սոդա
  • 75գր. շաքարավազ
  • 1 տուփ վանիլի փոշի
  • 125գր. կարագ:
  • Խմոր 2րդ
  • 200գր. ալյուր
  • 15գր. կակաո
  • 1 թգ. սոդա
  • 125 գր. շաքարավազ
  • 4 ձու
  • 100 մլ ձեթ
  • 100 գր. յոգուրտ:
  • Միջուկ 1:
  • 100գր. կաթնային շոկոլադ
  • 500գր. եlակ
  • 50 գր. շաքարավազ
  • ժելատին,
  • 400գր. սերուցք:
  • Միջուկ 2րդ:
  • ժելատին
  • 400 գր. յոգուրտ
  • 75 գր. շաքարավազ
  • 100գր. շոկոլադ:
  • Զարդարելու համար`
  • 75 գր. շոկոլադ
  • 100գր. ելակ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
1 խմորի պատրաստման համար պեչենին մանրացնել: Ալյուրը, սոդան, շաքարավազը, վանիլի փոշին միասին լավ խառնել, ավելացնել փոքր փոքր կտրատված կարագը և ձեռքով խառնել, ապա ավելացնել պեչենին և խառնել այքան, մինչև ստացվի միասեռ զանգված: Ապա խմորը լցնել տակդիրի մեջ և բաժակի օգնությամբ հավասարեցնել:
Քայլ 2
2րդ խմորի համար ձուն, ձեթը, շաքարավազը և յոգուրտը լավ հարիչով հարել: Ալյուրի հետ խառնել սոդան, կակաոն, ապա ավելացնել ձվե խառնուրդի մեջ: Այս բոլորը միասին խառնել: Ապա 2րդ խմորը ավելացնել 1ին խմորի վրա:
Քայլ 3
Ջեռոցը նախապես տաքացել, եփել 180 աստիճան ջերմաստիճանում 20-25 րոպե:
Քայլ 4
1ին միջուկի պատրաստման համար շոկոլադը մանրացնել: Ելակը լվանալ, թողնել ջուրը քամվի, ապա ելակը մանր կտրատել և շաքարավազ ավելացնել վրան: Ժելատինը դնել 50մլ կաթի մեջ և դնել կրակին այնքան մինչև ժելատինը հալչի: Ապա թողնել, որ սառչի: Սերուցքին ավելացնել ելակը, շոկոլադը և ժելատինը և միասին լավ խառնել: Այս միջուկը ավելացնել 2րդ խմորի վրա և տարածել: Ապա դնել սառնարանում, որ սառչի 1 ժամ:
Քայլ 5
2րդ միջուկի համար շոկոլադը գոլորշու վրա հալեցնել, իսկ յոգուրտը հարել շաքարավազի հետ: 50մլ կաթի մեջ լցնել ժելատինը, ապա դնել կրակին այնքան մինչև ժելատինը հալչի: Այն խառնել մի քիչ յոգուրիտի հետ, ապա ավելացնել նաև մնացած յոգուրտը, լավ խառնել և ավելացնել նաև շոկոլադը: Այս ամենը լավ խառնել, տարածել 2րդ միջուկի վրա և դնել սառնարանում, որ սառչի 2 ժամ: Զարդարելու համար շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, թխվածքը կտորների բաժանել, ապա կենտրոնում մի քիչ հալած շոկոլադ լցնել և հետո ելակը դնել վրան:
Քայլ 6
Բարի ախորժակ:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 19 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր