շոկոլադե կոկտեյլ
Բաղադրությունը
- 3 բաժնի համար
- 100 գր. սպիտակ շոկոլադ
- 300 մլ սերուցք
- ժելատին
- 150մլ կաթ
- հատապտուղ:
- Շոկոլադե Սոուսի համար՝
- 100մլ. կաթ
- 80 գր. սև շոկոլադ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
100 մլ սերուցքը տաքացնել, բայց չեռացնել, ավելացնել մանրացված շոկոլադը և խառնել այնքան, մինչև կստացվի միասեռ զանգված: Ապա դնել սառնարանում 1 ժամ:
Քայլ 2
Ժելատինը պատրաստել այնպես, ինչպես ներկայացված է տուփի վրա: Ապա այն խառնել տաք կաթի հետ և թողնել, որ սառչի: Սերուցքը հարել հարիչի միջին արագությամբ, ապա ավելացնել շոկոլադե խառնուրդը և վերջում ժելատինը, շարունակել հարել ամենա թույլ արագությամբ:
Քայլ 3
Այս խառնուրդը լցնել մատուցվող պնակի մեջ, վրան շարել հատապտուղները, դնել սառնարանում, որ սառչի:
Քայլ 4
Շոկոլադե սոուսի պատրաստման համար կաթը անհրաժեշտ է տաքացնել, ապա վրան ավելացնել մանրացված շոկոլադը: Խառնել այնքան, մինչև շոկոլադը կլուծվի:
Քայլ 5
Անուշեղենի վրա ավելացնել շոկոլադե սոուսը, կրկին դնել սառնարանը, մատուցել սառը վիճակում:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։