Ելակով Տորթ
Բաղադրությունը
- Բիսկվիտ`
- 7 հատ ձու
- 200գր. շաքարավազ
- 120գր. ալյուր
- 75գր. կրախմալ
- վանիլին:
- Կրեմ`
- 2 հատ սպիտակուց
- 100գր. շաքարավազ
- 300գր. թթվասեր
- վանիլին:
- Բեզե զարդարելու համար`
- 1 ձվի սպիտակուց
- 100գր. շաքարավազ
- վանիլին:
- Ինչպես նաև`
- 400գր. ելակ,
- նանա:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Բիստվիտի պատրաստման համար ձվի սպիտակուցները առանձնացնել դեղնուցից: Շաքարավազը բաժանել երկու մասի, մի մասը լավ հարել սպիտակուցի հետ, իսկ մյուս մասը դեղնուցի հետ: Ալյուրը, կրախմալը,
Քայլ 2
վանիլինը միասին խառնել: Ձվի սպիտակուցը և դեղնուցը միասին խառնել, ավելացնել ալյուրը, լավ խառնելուց հետո լցնել կաթսայի մեջ և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում: Երբ խմորը պատրաստ կլինի, թողնել, որ սառչի, ապա բաժանել երկու մասի:
Քայլ 3
Կրեմի պատրաստման համար ձվի սպիտակուցները հարել 50գր. շաքարավազի և վանիլի փոշու հետ միասին: Մնացած 50 գր շաքարավազը հարել թթվասերի հետ միասին: Ապա սպիտակուցին ավելացնել թթվասերը և խառնել գդալով: Այս կրեմը քսել մի խմորի վրա, ապա վրան շարել կտրատված ելակը, ելակի վրա նույնպես կրեմ քսել: Ապա դնել երկրորդ խմորը: Ամբողջ տորթը պատել կրեմով:
Քայլ 4
Բեզեի պատրաստման համար բոլոր բաղադրիչները միասին խառնել, ապա հարիչով լավ հարել, այնուհետև դնել ջրի գոլորշու վրա, 8 րոպե այդպես հարելուց հետո, վերցնել գոլորշու վրայից: Այս բեզեով զարդարել տորթը, ըստ ցանկության, կարող եք տորթին տալ զամբյուղի տեսք: Ինչպես նաև զարդարել տորթը ելակով և նանաով: Բարի ախորժակ:
Քայլ 5
Նշեմ, որ այս բաղադրատոմսը վերցված է ռուսական կայքերից մեկից:
Մեկնաբանություններ
Լավնաաաա