Բացեք հիմա. ԹխվածքներՆարնջով տորթ
Նարնջով տորթ
Թխվածքներ

Նարնջով տորթ

Լիանա 2011-03-11 3172 դիտում 4.1 / 10

Բաղադրությունը

  • 2 մեծ նարինջ
  • 250գր. շաքարի փոշի
  • 4ճգ. նարնջի լիկյոր
  • 250գր. կարագ
  • 4 ձու
  • մի պտղունց աղ
  • 250գր. ցորենի ալյուր
  • մի պտղունց սոդա
  • 100գր. նարնջի ջեմ
  • 150 գր. նարնջի շաքարած շերտեր
  • 100-150գր. շոկոլադ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Նարինջները լվանալ, մաքրել կեղևից, բարակ շերտորեվ կտրատել և դնել մի կողմ:
Քայլ 2
Նարինջները ճզմել, որպեսզի 150մլ. հյութ ստացվի, ավելացնել 50գր. շաքարի փոշի, տաքացնել մինչև եռալու աստիճան, ավելացնել նարնջի լիկյորը, վերցնել կրակից, ծածկել կափարիչով և թողնել ներծծվելու:
Քայլ 3
Կարագը տրորել մնացած շաքարի փոշու հետ, ավելացնել ձվերը և աղը, ապա միացնել ալյուրի և սոդայի հետ այնպես, որպեսզի միատարր զանգված գոյանա: Զանգվածը հավասարապես բախշել խորը ձևակաղապարի մեջ (22սմ պարագծով), եփել նախապես տաքացված ջեռոցում 180-200 ջերմության պայմաններում 45 րոպե: Պատրաստի տորթը ձևակաղապարի միջից առանց հանելու ծակծկել պատառաքաղով և ցողել նարնջի օշարակը, ապա թողնել սառչի:
Քայլ 4
Տորթը պատել ջեմով: Նարնջի շաքարած շերտիկները կիսել, գեղեցիկ դասավորել տորթի մակերևույթին, մի քանի հատիկ թողնելով զարդարելու նպատակով:
Քայլ 5
Գլազուրի համար: Շոկոլադը հալեցնել ջրային գոլորշու վրա, խառնելով ստանալ համասեռ զանգված: Ստացված զանգվածով ծածկել տորթի մակերեսը: Տորթի կողմնային մասերը ծածկել նարնջի շերտիկներով, իսկ վերևում ցանել կեղևի բարակ կտրտանքները:

Մեկնաբանություններ

Հեղինե 2011-05-28

Շատ լավ բաղադրատոմս է, փորձել եմ և շատ համեղ է ստացվել: Շնորհակալություն տեղեկության համար:

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 17 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր