Նարնջով տորթ
Բաղադրությունը
- 2 մեծ նարինջ
- 250գր. շաքարի փոշի
- 4ճգ. նարնջի լիկյոր
- 250գր. կարագ
- 4 ձու
- մի պտղունց աղ
- 250գր. ցորենի ալյուր
- մի պտղունց սոդա
- 100գր. նարնջի ջեմ
- 150 գր. նարնջի շաքարած շերտեր
- 100-150գր. շոկոլադ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Նարինջները լվանալ, մաքրել կեղևից, բարակ շերտորեվ կտրատել և դնել մի կողմ:
Քայլ 2
Նարինջները ճզմել, որպեսզի 150մլ. հյութ ստացվի, ավելացնել 50գր. շաքարի փոշի, տաքացնել մինչև եռալու աստիճան, ավելացնել նարնջի լիկյորը, վերցնել կրակից, ծածկել կափարիչով և թողնել ներծծվելու:
Քայլ 3
Կարագը տրորել մնացած շաքարի փոշու հետ, ավելացնել ձվերը և աղը, ապա միացնել ալյուրի և սոդայի հետ այնպես, որպեսզի միատարր զանգված գոյանա: Զանգվածը հավասարապես բախշել խորը ձևակաղապարի մեջ (22սմ պարագծով), եփել նախապես տաքացված ջեռոցում 180-200 ջերմության պայմաններում 45 րոպե: Պատրաստի տորթը ձևակաղապարի միջից առանց հանելու ծակծկել պատառաքաղով և ցողել նարնջի օշարակը, ապա թողնել սառչի:
Քայլ 4
Տորթը պատել ջեմով: Նարնջի շաքարած շերտիկները կիսել, գեղեցիկ դասավորել տորթի մակերևույթին, մի քանի հատիկ թողնելով զարդարելու նպատակով:
Քայլ 5
Գլազուրի համար: Շոկոլադը հալեցնել ջրային գոլորշու վրա, խառնելով ստանալ համասեռ զանգված: Ստացված զանգվածով ծածկել տորթի մակերեսը: Տորթի կողմնային մասերը ծածկել նարնջի շերտիկներով, իսկ վերևում ցանել կեղևի բարակ կտրտանքները:
Մեկնաբանություններ
Շատ լավ բաղադրատոմս է, փորձել եմ և շատ համեղ է ստացվել: Շնորհակալություն տեղեկության համար: