Շոկոլադե Թխվածք
Բաղադրությունը
- Խմոր`
- 200գր. ալյուր
- 1թգ. սոդա
- մի քիչ աղ
- 200գր. շաքարավազ
- 60գր. լավ որակի կակաո
- 1/3 ճգ. լուծվող սուրճ
- 175մլ ջուր
- 5 դեղնուց
- 125 մլ. ձեթ
- 8 սպիտակուց+45գր. շաքարավազ
- Կրեմ`
- 200գր. շոկոլադ
- 150մլ. սերուցք
- 50գր կարագ:
- Զարդարել ցանկացած տեսակի ընդեղենով:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ջուրը եռացնել, այնուհետև ավելացնել կակաոն, լուծվող սուրճը և խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված և թողնել, որ սառչի: Ալյուրի հետ խառնել սոդան, շաքարավազը, աղը: Ձուն լավ հարել, վրան ավելացնել ձեթը, ապա սուրճից և կակաոից ստացված զանգվածը: Լավ խառնելուց հետո այս ամենը լցնել ալյուրի վրա և խառնել: Սպիտակուցը և 45գր. շաքարավազը շատ լավ հարել, ապա մի մասը լցնել շոկոլադե խառնուրդի մեջ, խառնել ներքևից վերև, ապա լցնել երկրորդ մասը և խառնել նույն եղանակով: Խմորը լցնել ֆորմայի մեջ, և եփել ջեռոցում 160 աստիճան ջերմաստիճանում 50-60 րոպե: Եփելուց հետո թողնել, որ սառչի: Հետո խմորը բաժանել 3 մասի:
Քայլ 2
Կրեմի պատրաստման համար շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, ապա ավելացնել սերուցքը, կարագը և լավ հարել հարիչով:
Քայլ 3
Հետո կրեմը քսել խմորի լիստերին, վերջում ամբողջ թխվածքը ծածկել կրեմով և զարդարել ընդեղենով:
Մեկնաբանություններ
Շնորհակալություն բաղադրատոմսի համար
Շաաաաաատ համեղ է:
Լավ բաղադրատոմսեր են:
Հիանալի էր, շատ շնորհակալություն: