Մսով Տորթ
Բաղադրությունը
- 1բաժնի համար
- 500գր. աղացած միս
- 1 հատ դդմիկ
- մայոնեզ
- 250-300գր. հոլանդական պանիր
- խաշած հավի միս,
- 20-50gգր. կարտոֆիլ:
- Զարդարելու համար`
- լոլիկ,
- գազար,
- կանաչի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Վերցնել 250գր. աղացած միսը, հավասարապես տարածել ջեռոցի տակդիրի մեջ, այնուհետև ավելացնել քերիչով անցկացված դդմիկը, և մայոնեզը:
Քայլ 2
Վրան ավելացնել աղացած կարտոֆիլը, հոլանդական պանիրը, վրան նորից ավելացնել հավի քրքրած կրծքամիս, մայոնեզ, հոլանդական պանիր և 250գր. աղացած միսը: Այնուհետև դնել ջեռոցի մեջ 15 րոպե: Ձևավորել կանաչիով, լոլիկով, գազարով և մատուցել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։