Խնձորով Թխվածք
Բաղադրությունը
- 3 հատ ձու,
- 150 գր.շաքարավազ,
- 150գր. ալյուր
- 3 հատ խնձոր
- 1/2 բաժակ ցանկացած տեսակի հատապտուղ
- 1/2 բաժակ չամիչ
- 1 տուփ վանիլի փոշի
- 1թգ. սոդա
- մի քիչ աղ:
- Կրեմի համար`
- 2 ճգ. ալյուր
- 150գր. շաքարավազ
- 2 հատ ձու
- 0.5 մլ. կաթ,
- 50գր. կարագ
- կես տուփ վանիլի փոշի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խնձորը նախապես լվանալ և բարակ շերտերով կտրատել: Ձուն հարել շաքարավազի հետ, ապա ավելացնել վանիլի փոշին: Այս ամենը լավ հարել կամ հարիչով, կամ բլենդերով: Ալյուրը և սոդան միասին լավ խառնել և աստիճանաբար լցնել խմորի վրա, այս ամենը լավ խառնել աղի հետ միասին: Ավելացնել հատապտուղը և չամիչը:
Քայլ 2
Ջեռոցը նախապես տաքացնել 200 աստիճան ջերմաստիճանով: Ֆորման կարագով պատել, ապա ալյուրով: Ֆորմայի մեջ լցնել խմորի մի մասը, ապա խնձորները և նորից մնացած խմորը: Եփել 40 րոպե ջեռոցում:
Քայլ 3
Կրեմի պատրաստման համար ձուն հարել ալյուրի և մի քիչ կաթի հետ միասին: Մնացած կաթը, շաքարավազի հետ դնել կրակին մինչև եռալը: Ապա այս ամենին ավելացնել ձվե խառնուրդի, լավ խառնել մինչև եռալը: Կրակից վերցնելուց հետո ավելացնել կարագը, վանիլի փոշին :
Քայլ 4
Այս կրեմը քսել թխվածքին և մատուցել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։