Բացեք հիմա. ԹխվածքներԽնձորով Թխվածք
Խնձորով Թխվածք
Թխվածքներ

Խնձորով Թխվածք

Կարինա 2011-02-23 3421 դիտում 3.4 / 10

Բաղադրությունը

  • 3 հատ ձու,
  • 150 գր.շաքարավազ,
  • 150գր. ալյուր
  • 3 հատ խնձոր
  • 1/2 բաժակ ցանկացած տեսակի հատապտուղ
  • 1/2 բաժակ չամիչ
  • 1 տուփ վանիլի փոշի
  • 1թգ. սոդա
  • մի քիչ աղ:
  • Կրեմի համար`
  • 2 ճգ. ալյուր
  • 150գր. շաքարավազ
  • 2 հատ ձու
  • 0.5 մլ. կաթ,
  • 50գր. կարագ
  • կես տուփ վանիլի փոշի:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խնձորը նախապես լվանալ և բարակ շերտերով կտրատել: Ձուն հարել շաքարավազի հետ, ապա ավելացնել վանիլի փոշին: Այս ամենը լավ հարել կամ հարիչով, կամ բլենդերով: Ալյուրը և սոդան միասին լավ խառնել և աստիճանաբար լցնել խմորի վրա, այս ամենը լավ խառնել աղի հետ միասին: Ավելացնել հատապտուղը և չամիչը:
Քայլ 2
Ջեռոցը նախապես տաքացնել 200 աստիճան ջերմաստիճանով: Ֆորման կարագով պատել, ապա ալյուրով: Ֆորմայի մեջ լցնել խմորի մի մասը, ապա խնձորները և նորից մնացած խմորը: Եփել 40 րոպե ջեռոցում:
Քայլ 3
Կրեմի պատրաստման համար ձուն հարել ալյուրի և մի քիչ կաթի հետ միասին: Մնացած կաթը, շաքարավազի հետ դնել կրակին մինչև եռալը: Ապա այս ամենին ավելացնել ձվե խառնուրդի, լավ խառնել մինչև եռալը: Կրակից վերցնելուց հետո ավելացնել կարագը, վանիլի փոշին :
Քայլ 4
Այս կրեմը քսել թխվածքին և մատուցել:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.7 / 5 16 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր