Բացեք հիմա. ԹխվածքներՏորթ Վալենտին
Տորթ Վալենտին
Թխվածքներ

Տորթ Վալենտին

Լիզա 2011-02-11 4309 դիտում 3.8 / 10

Բաղադրությունը

  • Բիսկվիտի համար`
  • 4 հատ ձու
  • 100գր. շաքարավազ
  • 60գր. ալյուր
  • 20գր. կրախմալ
  • 30գր. կակաո
  • 30գր. հալեցված կարագ
  • եթե ուզում եք խմորը ստացվի կարմրագույն կարող եք ավելացնել մի քիչ կարմիր գույն /հատուկ թխվածքների համար/
  • Կրեմի համար`
  • 300մլ սերուցք
  • 2ճգ. շաքարավազ
  • 100գր. սպիտակ շոկոլադ
  • 100գր. ազնվամորի:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Տորթի պատրաստման համար մեզ անհրաժեշտ է 20-23 սմ. սրտաձև ֆորմա:
Քայլ 2
Ձվի դեղնուցը լավ հարել շաքարավազի հետ: Ձվի սպիտակուցը առանձին լավ հարել, այնուհետև ավելացնել հարած դեղնուցին և խառնել: Կրախմալը, ալյուրը և կակաոն միասին խառնել և ավելացնել խմորի վրա: Այս ամենը խառնելուց հետո, ֆորման կարագով պատել, ալյուր շաղ տալ մեջը և ավելացնել խմորը: Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 25 րոպե: Եփելուց հետո թողնել, որ սառչի, այնուհետև բաժանել 2 մասի:
Քայլ 3
Կրեմի համար սերուցքը հարել շաքարավազի հետ: Պատրաստի կրեմը քսել տորթի առաջին շերտի վրա, այնուհետև դնել 2րդ շերտը և ամբողջ տորթը պատել կրեմով:
Քայլ 4
Զարդարել քերված սպիտակ շոկոլադով և ազնվամորիով:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 19 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր