Հավի կրծքամիսը մեղրով
Բաղադրությունը
- 500 գր հավի կրծքամիս
- 2 ճաշի գդալ մեղր
- բուսական յուղ
- սխտոր
- իմբիր
- աղ, սև բիբար
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հավի կրծքամսերը լվանալ, աղ ու բիբար անել, վրան իմբիր ցանել, քսել ծեծած սխտորը:
Քայլ 2
Թավայի մեջ բուսական յուղ լցնել, տաքացնել, ավելացնել մեղրը: Հենց որ մեղրը լուծվի յուղի մեջ, խառնել, ավելացնել միսը և տապակել մինչև պատրաստ լինելը:
Մեկնաբանություններ
Բրավո, շատ համեղ ուտեստ է, ձեռքերդ դալար: