Բացեք հիմա. Ալկոհոլ և կոկտեյլՏղամարդու Իդեալ
Տղամարդու Իդեալ
Ալկոհոլ և կոկտեյլ

Տղամարդու Իդեալ

Լուիզա 2011-01-30 2240 դիտում 3.9 / 10

Բաղադրությունը

  • Խմոր`
  • 2 հատ ձու,
  • 1 բաժակ շաքարավազ,
  • 70մլ. մածուն,
  • 100գր, կարագ,
  • կես ճգ. մեղր,
  • 1 թգ. սոդա,
  • 1 բաժակ մանրացված ընկույզ,
  • 300-350գր. ալյուր:
  • Կրեմ`
  • 400գր թթվասեր,
  • 100գր, կարագ,
  • 1 բաժակ շաքարավազ,
  • 1 բաժակ մանրացված ընկույզ,
  • 2-3ճգ. կակաո

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ձուն և շաքարավազը լավ հարել /ոչ հարիչով, այլ գդալով/: Ավելացնել քերիչով անցկացված կարագը, այնուհետև մածունը և սոդան միասին խառնել և լցնել խմորի վրա: Այս ամենին ավելացնել մեղրը, ընկույզը, լավ խառնել և ավելացնել ալյուրը: Խմորը բաժանել 3 մասի: Խմորը պետք է լինի թթվասերի խտության, որպեսզի գդալով քսվի կալկաի վրա: Շատ բարակ քսել կալկաի վրա և եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում, այնքան մինչև կկարմրի:
Քայլ 2
Կրեմի համար թթվասերը և շաքարավազը լավ խառնել, ավելացնել քերված կարագը, մանրացված ընկույզը, կակաոն, խառնելուց հետո դնել սառնարանում, որ սառչի:
Քայլ 3
Կրեմը քսել խմորի լիստերի վրա: Վերջում քերված շոկոլադ շաղ տալ թխվածքի վրա:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 26 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր