Խոզի Մսով Ռուլետ
Բաղադրությունը
- 700 գր. խոզի փափկամիս,
- 100-150 գր կանաչ սոխ,
- 50-70 գր. բրինզ պանիր,
- մի քիչ մաղադանոս,
- 1-2 ճգ. թթվասեր,
- աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խոզի միսը բարակ կտրել, այնուհետև միսը տափակացնել, որպեսզի ստանա լանգետի տեսք: Պանիրը, թթվասերը և մանրացված սոխը, մաղադանոսը համեմել աղով և խառնել: Այս միջուկը դնել խոզի մսի կենտրենում և փաթաթել: Վրան թթվասեր կամ մայոնեզ քսել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30 րոպե: Մատուցել կարտոֆիլի հետ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։