Տորթ Բեզեով
Բաղադրությունը
- 6ձու
- 1բ.թթվասեր
- 1բ.մածուն
- 1.5բ.շաքարավազ
- վանիլին
- ալյուր
- սոդա
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խմոր:6 ձվի դեղնուցը լավ հարել, ավելացնել 1բաժակ սոդայով թթվասեր և 1.5 բաժակ շաքարավազ, այնուհետև ավելացնել 1բաժակ սոդայով մածուն և քիչ-քիչ ավելացնել ալյուրը, վանիլինը և այնքան կակաո մինչև խմորը դառնա շականակագույն: Այնքան ալյուր լցնել, որ դառնա թանձր խմոր:
Քայլ 2
Բեզե: 6 ձվի դեղնուցը լավ հարել ավելացնել 18 ճ/գ պեսոկ: Ստացված զանգվածը դնել գոլորշու վրա և անընդմեջ հարել հարիչով:
Քայլ 3
Գլազուր:3 ճ/գ շաքարավազը, կակաոն և մի քիչ ջուրը եփել մարմանդ կրակի վրա:
Քայլ 4
Պատրաստի խմորի վրա գդալ-գդալ լցնել բեզեն, այնուհետև գծերի ձևով բեզեի վրա լցնել գլազուրը:
Մեկնաբանություններ
Կներեք ես սխալվել եմ բեզեի համար պետք է սպիտակուց:
Աննա ջան եթե ուզում ես կարող ես գլազուրը կաթով եփել, իսկ կարագի մասին կասեմ, որ բոլորն էր գլազուրի եփելուց հետու կարագ են լցնում:
Հարգելիս, բեզեի համար անհրաժեշտ է ոչ թե դեղնուց, այլ ստիպակուց, իսկ գլազուրը լավ կլինի կաթով եփել և վերջում մի քիչ կարագ գցել: