Հավի Թոք
Բաղադրությունը
- 600գր. հավի թոք
- 3 պճեղ սխտոր
- մաղադանոս
- 50մլ ձիթապտղի ձեթ
- քաղցր և կծու կարմիր պղպեղ
- սև պղպեղ, աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սխտորը, մաղադանոսը, քաղցր, կծու և սև պղպեղները, աղը, ձեթը միասին խառնել և հավի թոքը 1-2 ժամ թողնել այդ խառնուրդի մեջ:
Քայլ 2
Այնուհետև հավի թոքը առանձնացնել և տապակել ձեթի մեջ երկու կողմերից: Կարող եք մատուցել կարտոֆիլի պյուրերի հետ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։