Բացեք հիմա. ԱնուշեղենԾիրանի Չրով Անուշեղեն
Ծիրանի Չրով Անուշեղեն
Անուշեղեն

Ծիրանի Չրով Անուշեղեն

Գայանե 2011-01-22 1963 դիտում 2.8 / 10

Բաղադրությունը

  • 100գր. ծիրանի չիր,
  • 1 ճգ. կոնյակ կամ լիկյոր,
  • 2 ճգ. շաքարավազ,
  • 2-3 թգ. ժելատին,
  • 200մլ. սերուցք,
  • վանիլին,
  • 1 բաժակ ջուր,
  • շոկոլադ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ծիրանի չիրը, շաքարավազը, կոնյակը լցնել մեկ բաժակ ջրի մեջ և եփել 20 րոպե:
Քայլ 2
Հետո թողնել, որ սառչի, այնուհետև բլենդերով լավ հարել: Ժելատինը լցնել կես բաժակ եռացրած սառեցրած ջրի մեջ, խառնել և ժելատինով լիքը բաժակը դնել ջրով լի ամանի մեջ: Սերուցքը հարել շաքարավազի հետ ըստ ցանկության: Ժելատինը բաժանել երկու մասի: Մի մասը լցնել ծիրանի չրի վրա, խառնել և լցնել բաժակի մեջ, երկրորդ մասը լցնել սերուցքի մեջ, խառնել և լցնել ծիրանի չրի վրա: Վերջում զարդարել քերած շոկոլադով, և դնել սառնարանում, որ սառչի, այնուհետև մատուցել:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.4 / 5 12 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր