Ծիրանի Չրով Անուշեղեն
Բաղադրությունը
- 100գր. ծիրանի չիր,
- 1 ճգ. կոնյակ կամ լիկյոր,
- 2 ճգ. շաքարավազ,
- 2-3 թգ. ժելատին,
- 200մլ. սերուցք,
- վանիլին,
- 1 բաժակ ջուր,
- շոկոլադ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ծիրանի չիրը, շաքարավազը, կոնյակը լցնել մեկ բաժակ ջրի մեջ և եփել 20 րոպե:
Քայլ 2
Հետո թողնել, որ սառչի, այնուհետև բլենդերով լավ հարել: Ժելատինը լցնել կես բաժակ եռացրած սառեցրած ջրի մեջ, խառնել և ժելատինով լիքը բաժակը դնել ջրով լի ամանի մեջ: Սերուցքը հարել շաքարավազի հետ ըստ ցանկության: Ժելատինը բաժանել երկու մասի: Մի մասը լցնել ծիրանի չրի վրա, խառնել և լցնել բաժակի մեջ, երկրորդ մասը լցնել սերուցքի մեջ, խառնել և լցնել ծիրանի չրի վրա: Վերջում զարդարել քերած շոկոլադով, և դնել սառնարանում, որ սառչի, այնուհետև մատուցել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։