Նուտելլա
Բաղադրությունը
- 2 ձու
- 3 բաժակ շաքարավազ
- 4ճգ․ ալյուր
- 1 պտղունց վանիլին
- 1 բաժակ մանրացված ընկույզ
- 1թգ․ բուսական յուղ
- 2 բաժակ կաթ
- 2ճգ․ կակաո։
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձուն լավ հարել շաքարավազի հետ միասին, աստիճանաբար ավելացնել ալյուրը, կակաոն, վանիլինը, այս ամենը լավ խառնելուց հետո ավելացնել մանրացված ընկույզն ու բուսական յուղը, հարել այնքան մինչև կստացվի միասեռ զանգված։ Հետո ավելացնել կաթը և նորից խառնել։ Ստացված խառնուրդը դնել կրակի վրա և եփել մինչև թանձրանալը, ընթացքում անընդհատ խառնել։
Մեկնաբանություններ
Ինձ թվում է շատ համեղ կլինի
Լավնա, շնորհակալ եմ Ռոսա ջան, իսկապես մերսի