Տորթ Ժելե
Բաղադրությունը
- 3 տուփ ժելե
- 400-500 գ թթվասեր
- 1 բաժակ շաքարավազ
- 20 գ ժելատին
- 150մլ կաթ։
Պատրաստման եղանակը
Քայլ 1
ժելեները բացել՝ ըստ տուփի վրա նշված ցուցումի, տաքացնել և դնել սառնարան։ ժելատինը լցնել կաթի մեջ և 20-30 րոպե թողնել ուռչի։ ժելեները հանել սառնարանից և դանակով կտրտել։ Թթվասերը հարել շաքարավազի հետ, իսկ ժելատինը տաքացնել մինչև լիովին հալվի, միացնել թթվասերին և լավ խառնել։ Ընտրել կաղապար, մեջը փռել սննդային թաղանթ, լցնել ժելեները, թթվասերային զանգվածը, ծածկել թաղանթով և 6-8 ժամ պահել սառնարանում։ Հանել թաղանթից ու մատուցել։
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։