Նախուտես Սպիտակաձավարով
Բաղադրությունը
- 0,5 - 1 լ. կաթ
- 150- 200 գր. սպիտակաձավար /մանի/
- 100 գր. կարագ
- 100 գր. շաքարի փոշի
- 2-3 թգ. կակաո:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սպիտակաձավարը եփել կաթի հետ միասին, ինչպես դուք սովորաբար եփում եք: Կարագը և շաքարի փոշին միասին լավ հարել հարիչով: Այնուհետև ավելացնել սպիտակաձավարը սառը վիճակու և շարունակել հարելը: Վերջում զանգվածը բաժանել երկու մասի: Մի մասի վրա լցնել կակաոն, լավ խառնել: Վերցնել բաժակը, մի մասում լցնել կակաոյով սպտակաձավարը, մյուս մասում առանց կակաոյի սպիտակաձավարը: Զարդարել քերված շոկոլադով:
Մեկնաբանություններ
Սիրուն է և հավանաբար շատ համեղ, անպայման կփորձեմ, շնորհակալություն Լիզա