Բացեք հիմա. ԱնուշեղենԽնձորով և պնդուկով անուշեղեն
Խնձորով և պնդուկով անուշեղեն
Անուշեղեն

Խնձորով և պնդուկով անուշեղեն

Հասմիկ 2011-01-03 1510 դիտում 3.9 / 10

Բաղադրությունը

  • 2 կանաչ խնձոր
  • 25 գր. կարագ
  • 25գր. շաքարավազ
  • 1 ճգ. մեղր:
  • Կրեմ
  • 80 գր բոված պնդուկ կրեմի համար,
  • 200 մլ. սերուցք
  • 2-3 ճգ. շաքարի փոշի
  • մի քիչ վանիլ
  • 2 ճգ. լիկյոր կամ կոնյակ:
  • Կարամել`
  • 100 գր. շաքարավազ
  • 30գր. ջուր
  • 100 մլ. սերուցք
  • 15 գր. կարագ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Շաքարավազը, կարագը և մեղրը հարել, ավելացնել խորանարդաձև կտրտած խնձորը և եփել 5 րոպե: Հետո վերցնել կրակից, թողնել, որ սառչի:
Քայլ 2
Կրեմի համար սերուցքը հարել շաքարի փոշու և վանիլի հետ: Ավելացնել մանրացված պնդուկը և լիկյորը, հետո լավ խառնել:
Քայլ 3
Շաքարավազը լցնել ջրի մեջ և դնել մարմանդ կրակի վրա, թողնել, որ եռա: Այնուհետև, երբ արդեն զանգվածը կխտանա և կստանա կարամելի տեսք, ավելացնել սերուցքը, կարագը: Հետո վերցնել կրակից, լավ խառնել և թողնել, որ սառչի:
Քայլ 4
Բաժակի մեջ սկզբում դնել խնձորից պատրաստված զանգվածը, հետո կրեմը, հետո կարամելը: Զարդարել բոված պնդուկով:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 16 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր