Լցոնած Հնդկահավ
Բաղադրությունը
- 1 հատ հնդկահավ
- 500գր. ընկույզ
- 300գր. սև սալոր
- 3 հատ խնձոր
- 1 բաժակ խաշած բրինձ
- 200գր.թթվասեր
- 100գր. կարագ
- 50գր. մայոնեզ
- կարմիր պղպեղ, աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հնդկահավը լավ լվանալ, ներսից և դրեսից համեմել աղով, կարմիր պղպեղով, նաև այլ համեմունքներով, որոնք նախընտրում եք:
Քայլ 2
Բրինձը, մանրացված ընկույզը, սալորը, խնձորը խառնել իրար, այնուհետև լցոնել հնդկահավի մեջ:
Քայլ 3
Տապակի մեջ դնել կարագը, այնուհետև հնդկահավը, իսկ մայոնեզը և թթվասերը խառնել իրար և քսել հնդկահավի վրա: Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 2 ու կես ժամ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։