Շոկոլադե Տորթ Պնդուկով
Բաղադրությունը
- Խմոր`
- ալյուր 250 գր
- կարագ 120 գր
- շաքարի փոշի 100գր
- ձվի դեղնուց 2 հատ
- կաթ կամ ջուր 2 ճգ
- մեկ տուփ վանիլի փոշի:
- Միջուկ
- 2 հատ ձու
- 4 դեղնուց
- 60 գր. շաքարավազ
- 200 գր. կարագ
- մեկ տուփ վանիլի փոշի:
- Գլազուր`
- 150 գր. սև շոկոլադ
- 150մլ սերուցք
- 40 գր. կարագ,
- պնդուկ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խմորի պատրաստման համար կարագը, շաքարի փոշին և վանիլի փոշին միասին լավ խառնել հարիչով: Այնուհետև ավելացնել ալյուրը և խառնել, որպեսզի ստացվի միասեռ: Ավելացնել նաև ձվի դեղնուցները և կաթը: Լավ խառնելուց հետո, խմորը դնել սննդի համար նախատեսված ցելոֆոնի մեջ և դնել սառնարանում 1 ժամ: Խմորը դնել խորը տակդիրի մեջ (ինչպես պատկերված է նկարում), նախապես տակդիրը ձեթով պատել: Ձեռքերով տարածել խմորը և պատառաքաղով ծակծկել, 15 րոպե դնել սառնարանում, այնուհետև եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30 րոպե:
Քայլ 2
Միջուկի պատրաստման համար շոկոլադը դնել ամանի մեջ, այնուհետև դնել գոլորշու վրա: Ավելացնել կարագը, թողնել որ հալչի և խառնել, որպեսզի լինի միասեռ: Ձվի դեղնուցները առանձին հարել շաքարավազի և վանիլի փոշու հետ: Այս ամենը խառնել իրար և լցնել նախապես եփված խմորի մեջ: Եփել ջեռոցում 20 րոպե:
Քայլ 3
Գլազուրի համար` շոկոլադի վրա լցնել տաք սերուցքը, ավելացնել կարագը, լավ խառնել, այնուհետև դնել սառնարանում, որ սառչի: Այնուհետև լցնել պատրաստի խմորի վրա, զարդարել պնդուկով:
Մեկնաբանություններ
շատ ախորժելի տեսք ունի, անպայման կփորձեմ
Շաաաաաաաատ համեղ էր ուղղակի մերԹ մի քիցհ կծու էր,շաատ էի վանիլ լցրել :ԴԴԴԴԴԴԴԴ
Շաաաաաաաատ համեղ էր, փորձել եմ, խորհուրդ եմ տալիս բոլորին, հատկապես նրանց, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքը առանց շոկոլադի: