Տորթ Պրահա
Բաղադրությունը
- Խմորի համար
- 3 ձու
- 1 բաժակ շաքարավազ
- 1 բաժակ թթվասեր
- 1,5 բաժակ ալյուր
- 2 ճգ. կակաո
- 1/2 խտացրած կաթ
- 1 թգ. սոդա
- վանիլին
- 70 մլ լիկյոր կամ կոնյակ
- Կրեմի համար`
- 150 գր. կարագ (սենյակային ջերմաստիճանի)
- 1/2 խտացրած կաթ (սենյակային ջերմաստիճանի)
- 1-2 ճգ. կակաո
- վանիլին
- Գլազուրի համար`
- 50 կարագ
- 4 շաքարավազ
- 2 ճգ. կաթ
- 2 ճգ. կակաո
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել թթվասերը, խտացրած կաթը և շարունակել լավ հարել: Այնուհետև ավելացնել ալյուրը, կակաոն, սոդան, վանիլինը և հարել:
Քայլ 2
Խմորը բաժանել 4 մասի և եփել ջեռոցում 180-200 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե:
Քայլ 3
Կրեմի համար կարագը լավ հարել խտացրած կաթի հետ, ավելացնել կակաոն և վանիլինը, շարունակել հարելը:
Քայլ 4
Խմորները թողնել, որ սառչի: Սառչելուց հետո խմորների վրա լիկյոր տարածել, այնուհետև յուրաքանչյուր շերտի վրա կրեմ քսել, բացի վերևի շերտից:
Քայլ 5
Գլազուրի համար բոլոր բաղադրիչները իրար խառնել, այնուհետև եփել գազօջախի վրա 3-5 րոպե: Թողնել, որ սառչի և ավելացնել 4 շերտի վրա, համաչափ տարածել և դնել սառնարանում, որ սառչի: Սառչելուց հետո մատուցել:
Մեկնաբանություններ
Ինձ թվում է լավ բաղադրատոմս է, հենց հիմա կփորձեմ պատրաստել։
Փորձել եմ ու շատ համեղ է ստացվել, շնորհակալություն լավ բաղադրատոմսի համար :)
շատ լավ ու համեղ տորթ է, մերսի Հասմիկ ջան
Շնորհակալություն շատ համեղ էր բռավո