Խոզի մսով և մակարոնով ուտեստ
Բաղադրությունը
- 1 կգ. աղացած խոզի միս (խաշած վիճակում),
- 400 գր. մակարոն (խխունջանման),
- 400 գր. լոլիկ,
- 300 գր. պանիր,
- 200 գր. սոխ,
- ձեթ, աղ, պղպեղ:
- Սոուսի համար`
- 1 լ. կաթ,
- 100 գր. կարագ,
- 100 գր. ալյուր,
- աղ, պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Մակարոնը եփել այնպես, ինչպես գրված է պատրաստման եղանակի մեջ: Սոխը մանրացնել, լոլիկը կեղևազրկել և կտրատել: Սոխառած անել, ավելացնել եփված խոզի միսը և տապակել մի քիչ: Այնուհետև ավելացնել լոլիկը, համեմել աղով, պղպեղով և եփել 15 րոպե:
Քայլ 2
Սոուսի պատրաստման համար, կարագը հալեցնել, ավելացնել ալյուրը և լավ խառնել, այնուհետև քիչ-քիչ ավելացնել կաթը խառնել և այսպես շարունակել մինչև եռալը:
Քայլ 3
Պանիրը քերիչով անցկացնել: Կաթսայի մեջ դնել մակարոնը, տարածել և ավելացնել սոուսի կեսը, այնուհետև վրան դնել մսի խառնուրդը, տարածել և ավելացնել մնացած սոուսը: Պանիրը շաղ տալ վրան և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում, 20-25 րոպե:
Մեկնաբանություններ
լավ